Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

Արև ածուխի փոխարեն. Գերմանիան ունի նոր կանաչ էներգիայի հսկա

Կառուցվածքային բարեփոխումներ են Արևելյան Գերմանիայում: Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանն է գործարկվել  Լայպցիգի մոտ: Նրա հաճախորդներն են նավթագազային Shell կոնցեռնը և Microsoft Corporation-ը, գրում է dw.com-ը։

Արևելյան Գերմանիայում կանաչ անցումն արագանում է, աճում է ոչ միայն հողմային էներգիայի, այլ նաև արևային էներգիայի մասնաբաժինը: Մինչ այժմ Գերմանիայի ամենամեծ արևային էլեկտրակայանը գտնվում էր Բրանդենբուրգի դաշնային նահանգում՝ Բեռլինի մոտ։ Այժմ Լայպցիգի մերձակայքում գտնվող Սաքսոնիայում գտնվող Վիցնից էներգետիկ պարկն է առաջատար դիրք գրավել: Դա այժմ ամենամեծ արևային էլեկտրակայանն է ամբողջ Եվրոպայում, շեշտել է դրա օպերատորը՝ արևելյան գերմանական Move On Energy ընկերությունը։

Witznitz Energy Park-ը բաղկացած է 1 միլիոն 100 հազար ֆոտովոլտային վահանակներից, որոնք զբաղեցնում են 500 հեկտար տարածք, այսինքն՝ մոտ 700 ֆուտբոլային դաշտ։ Էլեկտրակայանի հզորությունը 650 մեգավատ է (ՄՎտ): Համեմատության համար նշենք, որ ժամանակակից ատոմակայաններում մեկ էներգաբլոկի հզորությունը սովորաբար կազմում է 1000-ից 1200 ՄՎտ։

Այսինքն նոր արևային էլեկտրակայանն ի վիճակի է արտադրել ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի կեսից ավելին։ Ավելին, ժամանակակից սարքավորումների օգտագործման շնորհիվ այն առաջին անգամ կկարողանա ապահովել ցանցի կայունությունը նույնիսկ մթության մեջ։

Վիցնից էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 2020 թվականին, իսկ առաջին փուլը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել 2023 թվականի դեկտեմբերին։ Այսպիսով, էներգետիկ պարկն արդեն իր ներդրումն է ունեցել Գերմանիայում շարունակվող արևային էներգիայի բումում:

Energy Park Witznitz-ը  մասնավոր նախագիծ է առանց սուբսիդիաների: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է մասնավոր փողերով, մասնավորապես՝ Signal Iduna ապահովագրական կոնցեռնի միջոցներով, որը մեծ արևային էլեկտրակայանի մեջ տեսնում է և՛ կայուն եկամտի աղբյուր, և՛ իր ներդրումը «կանաչ անցումում»:

Լայպցիգի մերձակայքում գտնվող այդ նոր արևային էլեկտրակայանը հատկապես հստակորեն է մարմնավորում տնտեսության «կանաչ» վերափոխումը, քանի որ այն կառուցվել է նախկին լիգնիտի քարհանքի, ավելի ճիշտ՝ դրա աղբավայրի տարածքում: Մի կողմից, դա թելադրված էր զուտ գործնական նկատառումներով՝ մեծ ազատ տեղամասի և արդեն միացված էլեկտրահաղորդման գծերի առկայությամբ։ Մյուս կողմից, դա շատ խորհրդանշական է ստացվել, մոտակայքում այժմ գործում են երկու էլեկտրակայան, որոնցից մեկն անձնավորում է գերմանական էլեկտրաէներգետիկ արդյունաբերության արդեն լիովին զարգացող ապագան, իսկ մյուսն ավարտվող անցյալը՝ Լիպենդորֆի գորշ ածխի էլեկտրակայանը, որը 2028 թվականին տնտեսական պատճառներով պետք է փակվի։

Հատկանշական է նաև այն, որ նոր արևային էլեկտրակայանը, որը տեսականորեն մեկ տարվա ընթացքում կարող է էլեկտրաէներգիա մատակարարել 200 000 չորս հոգանոց տնային տնտեսությունների, իրականում էներգիա է մատակարարելու  երկու խոշոր արդյունաբերական հաճախորդների: Witznitz էներգետիկ պարկի գրեթե ողջ հզորությունը 15 տարով վերցրել է Shell ընկերությունը, ով էներգիայի մոտավորապես կեսը կտա Microsoft Corporation-ին: Ե՛վ բրիտանական նավթագազային ընկերությունը, և՛ ԱՄՆ ՏՏ հսկան մեծ քանակությամբ կանաչ էլեկտրաէներգիայի կարիք ունեն:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

 

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]