Քամու և արևի էներգիան ԵՄ-ի էներգետիկ բալանսում նոր ռեկորդ է սահմանել
Քամու և արևի էներգիան ԵՄ-ի էներգետիկ բալանսում նոր ռեկորդ է սահմանել՝ կազմելով միության արտադրած ընդհանուր էլեկտրաէներգիայի 30%-ը և առաջին անգամ առաջ անցնելով հանածո վառելիքից:Ember վերլուծական կենտրոնի նոր զեկույցի համաձայն, հանածո վառելիքը 2024 թվականի առաջին կիսամյակում կազմել է ԵՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրության ընդամենը 27%-ը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33%-ի դիմաց: Զեկույցը ցույց է տալիս անցումն ամբողջ ԵՄ-ում, որտեղ 13 անդամ երկրներ, ներառյալ Գերմանիան, Բելգիան, Հունգարիան, Հունգարիան և Նիդեռլանդները, տարվա առաջին կիսամյակում ավելի շատ էլեկտրաէներգիա են արտադրել քամուց և արևից, քան հանածո վառելիքից:
Զեկույցի համաձայն՝ ԵՄ-ն 2023 թվականի առաջին կիսամյակի համեմատ առաջին կիսամյակում կրճատել է էլեկտրակայաններում ածուխի օգտագործումը 24%-ով, իսկ գազի օգտագործումը՝ 14%-ով։ Ember-ի էներգետիկայի և կլիմայի ավագ վերլուծաբան Քրիս Ռոսլոուն, մեկնաբանելով զեկույցը, ասաց, որ տարվա առաջին կիսամյակը ցույց է տալիս էներգետիկայի ոլորտում հանածո վառելիքի դերի նվազումը և «վերականգնվող էներգիայի աճը, որը գերազանցում է պայմանների ժամանակավոր տատանումները»:
«Մենք տեսնում ենք պատմական տեղաշարժ, և դա արագ է կատարվում։ Եթե անդամ երկրները կարողանան պահպանել քամու և արևային էներգիայի արտադրության աճի տեմպերը, ապա հանածո վառելիքից կախվածությունը արագ կչեզոքացվի»,- նշել է վերլուծաբանը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արման Գրիգորյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»