Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. պատճառներից մեկն իրավիճակն է Մերձավոր Արևելքում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկությունների վերջում նվազել է 12,4%-ով, սա պատմական ռեկորդային անկում է, գրում է ՏԱՍՍ-ը:
Սա տեղի է ունենում ԱՄՆ-ում տնտեսական աճի դանդաղման մտահոգությունների և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, Իրանի կողմից Իսրայելին հարվածելու հավանականության ֆոնին:
Իսրայելական արժեթղթերը կտրուկ անկում են գրանցել. հիմնական TA-35 ֆոնդային ինդեքսը նվազել է 2,7%-ով, գրում է Economic Times-ը:
Ստամբուլի ֆոնդային բորսայում առևտուրը դադարեցվել է բացումից անմիջապես հետո՝ BIST-100 ֆոնդային ինդեքսի 6,72% անկման պատճառով:
Անկում է գրանցել նաև Թայվանի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքս TAIEX-ը և Հոնկոնգի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքս Hang Seng-ը։
Այս ֆոնին Bitcoin-ի արժեքն առևտրի ընթացքում փետրվարի 14-ից ի վեր առաջին անգամ իջել է մինչև 49 հազար դոլար, վկայում են Binance հարթակի տվյալները: Ավելի ուշ արժեքը բարձրացել է 50,237 հազար դոլարի (-17,32%):
Եվրոպական ֆոնդային բորսաները երկուշաբթի գրանցել են գրեթե վեցամսյա նվազագույն ցուցանիշը, ըստ Reuters-ի: Եվրոպական բոլոր խոշոր բորսաները բացվել են արդեն վնասով: Համաեվրոպական STOXX 600 ինդեքսը նվազել է 3,1%-ով՝ հասնելով 482,42 կետի՝ փետրվարի 13-ից ի վեր նվազագույն ցուցանիշը։
Լոնդոնի FTSE 100 ինդեքսը նվազել է ավելի քան 1,9%-ով՝ հասնելով ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին։
Ֆոնդային ինդեքսների համաշխարհային անկումը ուժեղանում է այն մտավախությունների ֆոնին, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ) չի կարողանում աջակցել դանդաղող տնտեսությանը, գրում է Bloomberg-ը։
Այս ֆոնին ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2023 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։ Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ-ում ռեցեսիայի ռիսկերը կապված են գործազրկության մակարդակի հետ, որը գերազանցում է Fed-ի կանխատեսումները։
Հանրապետական կուսակցությունից Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ի և Ասիայի ֆոնդային շուկաների անկումը պայմանավորված է ներկայիս ամերիկյան իշխանությունների անկարողությամբ։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»