Թուրքիայում իրավական կարգավորումներ են ընդունել արևային էներգիայի համար
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն ասել է, որ իր կառավարությունը նպատակ ունի տարեկան առնվազն 5 ԳՎտ նոր արևային և հողմային էներգիայի հզորություն տեղադրել՝ մինչև 2053 թվականը երկրի ածխածնային չեզոքության նպատակին հասնելու համար։
Վերջերս ելույթ ունենալով Համաշխարհային բանկի էներգետիկ փոխակերպման աշխատաժողովում՝ Բայրաքթարն ասել է, որ վերականգնվող էներգիայի այս ծավալն անհրաժեշտ է ամեն տարի մինչև 2035 թվականը, քանի որ այն սկսում է վերականգնվող էներգիայի զարգացման «շատ հավակնոտ» ծրագիր: Բացի սրանից, նախատեսվում է 5 ԳՎտ հզորությամբ ծովային հողմակայան կառուցել։ Ըստ նախարարի, լողացող արևային էլեկտրակայանների վերաբերյալ իրավական կարգավորում է ընդունվել։ Նույն այդ Բայրաքթարը դեռ հունիսին հայտարարում էր, թե Թուրքիան առաջիկա 12 տարիների ընթացքում տարեկան կտեղադրի 3,5 ԳՎտ արևային էներգիա։
Այս նպատակին հասնելու համար Թուրքիան նաև ներդրումներ կկատարի իր հաղորդման համակարգի ընդլայնման և բարելավման մեջ՝ էլեկտրացանցերում տարածք ազատելու համար՝ առաջիկա 10 տարիների ընթացքում մոտ 10 միլիարդ դոլարի ներդրման նպատակով: Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Աշխեն Մելքոնյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»