Հնդկաստանը փորձում է նվազեցնել Չինաստանից կախվածությունն արևային էներգիայի ոլորտում
Հնդկական Adani Group ընկերությունը նախատեսում է մինչև 2026 թվականն ավելացնել արևային մարտկոցների արտադրությունը 150 տոկոսով: Դա պետք է նվազեցնի երկրի կախվածությունը Չինաստանից և օգնի հասնել ածխածնային չեզոքության, գրում է Bloomberg-ը։
Կոնգլոմերատը նպատակ ունի արտադրել բավարար սարքավորումներ տարեկան տասը գիգավատ արևային էներգիա արտադրելու համար՝ ներկայիս չորս գիգավատից: Ընկերության ծրագրերը ներառում են վերականգնվող էներգիայի խոշորագույն պարկերից մեկի կառուցումը` Փարիզից հինգ անգամ մեծ: «Ադանի գրուպը» առաջիկա տասը տարիների ընթացքում 100 միլիարդ դոլար կներդնի վերականգնվող էներգիայի աղբյուրներում։
Չինաստանը վաղուց է դարձել ոլորտի առաջատարը, իսկ նրա արտադրած վահանակներն ու մարտկոցներն ամենաէժանն են։ Աշխարհի մյուս երկրները չեն կարողանում մրցակցել այդ հարցում, որոշներն էլ ընդհուպ Չինաստանից սարքավորումների ներկրման ահռելի մաքսատուրքեր են սահմանում, որպեսզի այդկերպ փորձեն կանխել արևային վահանակների և մարտկոցների նորմուծումը։ Դա, իհարկե, լրջորեն ազդում է սեփական երկրում արևային սարքավորումների գնի, հետևաբար՝ զարգացման վրա։
Հնդկաստանը, թերևս, միակն է, որ աշխատուժի էժանության, ռեսուրսների շնորհիվ կկարողանա լրջորեն մրցակցել Չինաստանի հետ, գոնե թոթափել կախվածությունը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Մանուկյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան