Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան Գերմանիայում
Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան էներգիայի թանկացման և կյանքի գնի պայմաններում: Այս հարցը հուզում է եվրոպացիներին. «Արևի էներգիայի շնորհիվ»,- պատասխանում են գերմանացիները։ Գերմանիայում պատշգամբների վրա տեղադրվող փոքր արևային էլեկտրակայանները գնալով ավելի տարածված են դառնում: Այս տարվա երկրորդ եռամսյակում նման համակարգերի գրանցումների թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 50 %-ով։
Անցումն էներգիայի այլընտրանքային աղբյուրներին արագացավ Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ և դրան հաջորդած էներգետիկ ճգնաժամով։ Արևային մարտկոցները հեշտ է օգտագործել, և դրանց տեղադրման թույլտվությունը համեմատաբար հեշտ է ձեռք բերել: Ավելին, այս հնարավորությունն ունեն և՛ տան սեփականատերերը, և՛ վարձակալները:
Այս տարի արևային վահանակների տեղական We.Do.Solar ընկերությունը կանխատեսում է վաճառքի 350 % աճ նախորդ տարվա համեմատ։ Գերմանիայից հետ չեն մնում նաև Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Նիդեռլանդների շուկաները, նույն միտումն այնտեղ է նկատվում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Գերմանիան և Նիդեռլանդներն առաջատար են ԵՄ-ում մեկ շնչին ընկնող արևային էներգիայի արտադրությամբ:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նարե Պապինյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»