Ստեղծվել են սովորական թղթից ավելի բարակ արևային մարտկոցներ. որտե՞ղ են դրանք օգտագործվելու
Ցզյանսուի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի (ՉԺՀ) գիտնականները ստեղծել են սիլիցիումի վրա հիմնված արևային վահանակներ, որոնք ավելի բարակ են, քան A4 թղթի թերթիկը: Սարքի մասին մանրամասներ են հայտնի դարձել Ecoticias հրատարակությանը, գրում է focus.ua-ն։
Այդ բյուրեղային սիլիցիումային արևային մարտկոցները բաղկացած են մի քանի շերտերից, իսկ սարքն ունի 50 միկրոմետր հաստություն, այսինքն այն ավելի բարակ է, քան A4 թղթի թերթիկը։ Արևային մարտկոցը կարելի է փաթաթել, բայց ծալել չի կարելի։
Նման արևային մարտկոցների արտադրությունն օգտագործում է ավելի քիչ նյութ, ինչպես նաև նվազեցվում է տեղադրման քաշը և արժեքը: Այնուամենայնիվ, կա մի թերություն՝ բարակ լինելու պատճառով դրանք կորցնում են էներգիայի փոխակերպման արդյունավետությունը։ Բայց այս խնդիրը լուծվել է մարտկոցների արդյունավետության մակարդակը հասցնելով 26 %-ի։ Դա հնարավոր է դառնում բարակ բջիջներում լիցքերի միգրացիայի և տարանջատման շնորհիվ:
Նման ճկուն ու բարակ արևային մարտկոցները կարող են օգտագործվել այնպիսի սարքերում, ինչպիսիք են դրոնները, կրելի էլեկտրոնիկան և արբանյակները: Դրանք նաև չեն վախենում ջերմաստիճանի փոփոխություններից կամ խոնավությունից։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»