Ավստրալիան արևային հսկա էլեկտրակայան է կառուցելու
Ավստրալիայի հեռավոր հյուսիսում հսկայական արևային էլեկտրակայան կառուցելու հավակնոտ ծրագիրը, որը ստորջրյա մալուխի միջոցով դեպի էներգիան կփոխանցի Սինգապուր, մեկ քայլով մոտեցավ իրագործմանը, երբ Ավստրալիայի կառավարությունը հավանություն է տվել 30 միլիարդ ավստրալական դոլար (19 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ բնապահպանական նախագծին:
Ավստրալական Sun Cable-ը նախատեսում է 12 հազար 400 հեկտար արևային ագարակ կառուցել և 800 կմ երկարությամբ օդային էլեկտրահաղորդման գծով էլեկտրաէներգիան փոխադրել Ավստրալիայի հյուսիսային Դարվին քաղաք, այնուհետև 4300-կիլոմետրանոց ստորջրյա մալուխի միջոցով՝ Սինգապուրի խոշոր արդյունաբերական սպառողներին:
Australia-Asia PowerLink նախագիծը նպատակ ունի տարեկան մինչև վեց ԳՎտ մաքուր էլեկտրաէներգիա արտադրել, որն Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Տանի Պլիբերսեկի բնորոշմամբ՝ կօգնի Ավստրալիան վերականգնվող էներգիայի գերտերության վերածել և խթանել երկրի տնտեսությունը:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մելքոնյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»