Սանկտ Պետերբուրգի լայնության վրա կառուցվել է աշխարհի ամենամեծ ուղղահայաց վահանակներով արևային էլեկտրակայանը
Նորվեգիայում Ullevaal Stadion ֆուտբոլային մարզադաշտի տանիքին կառուցվել է աշխարհի ամենամեծ ուղղահայաց վահանակներով արևային էլեկտրակայանը։ Կողք կողքի տեղադրված վահանակների աշխատանքային մակերեսները այնպես են, որ լույսը աշխատում է վահանակի երկու կողմերում ավելացնելով հզորությունը 20–30%-ով։ Ուղղահայաց դասավորությունը ունի նաև բազմաթիվ այլ առավելություններ, որոնցից նորվեգացիները մտադիր են օգտվել, գրում է 3dnews.ru-ն։
Տեղական Over Easy Solar ընկերությունն է, 2500 մ2 տարածքի վրա տեղադրել է 200 Վտ հզորությամբ 1242 արևային մարտկոց։ Հայտարարված հզորությունը հասնում է 248 կՎտ-ի։ Մեկ տարվա ընթացքում էլեկտրակայանը կկարողանա արտադրել մինչև 219 ՄՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Վահանակները ուղղված են հյուսիսից հարավ՝ հարավային կողմից 20°-ով դեպի արևելք շեղումով: Դա թույլ կտա նրանց ավելի արդյունավետ աշխատել ձմռանը: Նաև ձյան արտացոլումը էական դեր կխաղա ձմռանը հզորության ավելացման գործում, ինչը ևս վահանակների ուղղահայաց դասավորության առավելություններից է։ Այդ գործոնը հատկապես կարևոր է, եթե հաշվի առնենք էլեկտրակայանի անբարենպաստ դիրքը, այն գտնվում է Օսլոյում, այսինքն Սանկտ Պետերբուրգի լայնության վրա, և արևի լույսով չփայլող քաղաքում։
Ուղղահայաց կողմնորոշված պանելների համար ամենամեծ մարտահրավերը կապող համակարգի ավելացված քաշն է, որն անհրաժեշտ է վահանակները ուղղահայաց պահելու համար: Խնդիրը լուծվել է զանգվածի ընդհանուր քաշը նվազեցնելով մինչև 11 կգ/մ2, և դա մանևրելու հսկայական հնարավորություն է, դա հնարավորություն կտա ստեղծել ուղղահայաց արևային ֆերմաներ բազմաթիվ շենքերի տանիքներին։
Արևային մարտկոցների ուղղահայաց կողմնորոշման այլ առավելություններից են տանիքի վիճակի ստուգման համար ազատ տարածքը և պանելների հեշտ սպասարկումը: Երկկողմանի լինելու շնորհիվ, որը մեկի փոխարեն ստեղծում է արևային էներգիայի ստեղծման երկու հարթություն, արևային մարտկոցների ուղղահայաց տեղադրման մեթոդը խոստանում է դառնալ շատ տարածված, ուստի ընկերությունը խոստանում է շուտով գերազանցել սահմանված ռեկորդը նոր ձեռքբերումներով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»