Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում
«Չնայած ամռան ամիսների նվազ ցուցանիշներին, ամեն դեպքում օգոստոսի վերջից ու սեպտեմբերի սկզբին նկատվում է որոշակի ակտիվացում։ Քանի որ եկամտահարկի հետ վերադարձի օրենքը մինչև տարեվերջ է գործելու, շատերը հասկանում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել ու անշարժ գույքի առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու ցանկություն են հայտնում»,- Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Արսեն Ավետիսյանը՝ անդրադառնալով եկամտահարկի հետ վերադարձի մասին օրենքին, որը մայրաքաղաքում գործելու է մինչև ընթացիկ տարվա վերջ։
«Կառուցապատողների մոտ էլ կա այն ընկալումը, որ այս մոդելի շրջանակում Երևանում բնակարան վաճառելու վերջին հնարավորությունն է և հանդես են գալու տարբեր ճկուն առաջարկներով»,-ասաց նա:
«Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն ունեն եկամտահարկի հետվերադարձի օրենքի հնարավորություններից օգտվել ու մինչև տարեվերջ գույք ձեռք բերել, ապա խորհուրդ ենք տալիս շտապել։ Պետք է հաշվի առնել, որ բանկի կողմից ձևակերպումները 20 օրից ավելին է տևում։ Այնպես որ, այսօրվանից այդ աշխատանքներով պետք է զբաղվել, որ ժամկետների մեջ տեղավորվեն։ Վստահաբար, որքան տարվա վերջը մոտենա, այդքան ավելի է մեծանալու պահանջարկը»,-հավելել է Մնացականյանը:
Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Ռուստամ Գրիգորյանը նշել է, որ Երևանի անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարանների արժեքի նվազում չի սպասվում։
«Հնարավոր է կարճաժամկետ գնային որոշակի փոփոխություն լինի, բայց երկարաժամկետ կտրվածքով էական նվազում չեմ կարծում, որ լինի»,-ասել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»