ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացումը. POLITICO
Եվրամիությունը, նախկինում իր ամենահեռանկարային անդամի՝ Վրաստանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին, պատրաստ է կասեցնել առանց վիզայի ռեժիմն այդ երկրի հետ, որը Վրաստանի քաղաքացիներին իրավունք է տալիս ազատ ճանապարհորդել մայրցամաքով:
POLITICO-ի հետ զրույցում Եվրահանձնաժողովի խոսնակն ասել է, որ «բոլոր տարբերակները սեղանին են», և եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար կուրսը, կկիրառվի «վիզային ռեժիմի ազատականացման հնարավոր ժամանակավոր կասեցումը»: Նա հավելել է, որ դա կարվի, եթե Վրաստանում ժողովրդավարությունը շարունակի անկում գրանցել:
«Եվրամիություն-Վրաստան վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության և համապատասխան գործողությունների ծրագրի շրջանակներում Վրաստանը պարտավոր է համապատասխանել որոշակի չափանիշների, այդ թվում՝ ապահովել հիմնարար իրավունքների պաշտպանությունը և խտրականության կանխումը»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը:
Բրյուսելից այս նախագզուշացումը հնչել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պնդել է, որ վիզային համաձայնագրի ցանկացած փոփոխություն «էժանագին շանտաժ» կլինի ԵՄ-ի կողմից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»