Արևային էներգիան գերազանցել է ատոմայինը
2024 թվականի համաշխարհային ատոմային արդյունաբերության վիճակի մասին զեկույցը, որը կազմել է գերմանացի մասնագետ Մայքլ Շնայդերը, խոսում է արևային էլեկտրակայանների տեղադրված հզորությունների զգալի գերազանցության մասին ատոմայինների նկատմամբ: Չնայած խաղաղ ատոմի վերածննդի շուրջ բարձրացված աղմուկին, նոր իրական ԱԷԿ նախագծեր գրեթե չկան, մինչդեռ արևային էներգետիկան զարգանում է շատ արագ:
WNISR զեկույցում նշվում է, որ 2024 թվականի դրությամբ աշխարհում կա 408 գործող ատոմային ռեակտոր, որոնք տարվա կեսին արտադրում էին ընդհանուր 367 ԳՎտ էլեկտրաէներգիա: Սա ավելի քան հինգ անգամ պակաս է արևային էլեկտրակայանների տեղադրված հզորություններից, որոնց ընդհանուր հզորությունը մոտենում է 2 ՏՎտ-ի (կանխատեսմամբ՝ 1.9 ՏՎտ հունիսի վերջի դրությամբ): Պետք է հասկանալ, որ արևային էլեկտրակայաններն աշխատում են ընդհատումներով և տարբեր արդյունավետությամբ ցերեկային ժամերին: Հետևաբար, արևային էներգետիկայի իրական արտադրությունը, ակնհայտորեն, ավելի քիչ կլինի:
Այնուամենայնիվ, արևային հզորություններն աճում են տպավորիչ տեմպերով և ակնհայտորեն կշարունակեն գերազանցել ատոմային էներգետիկան: Զեկույցում ցույց է տրվում, որ ատոմային էներգետիկան մնում է 2019 և 2021 թվականների մակարդակներից ցածր:
Հեղինակները եզրակացնում են, որ, չնայած այն տարածված կարծիքին, որ ատոմային էներգետիկան արագանում է, այն դառնում է «անհամապատասխան» համաշխարհային շուկայում: «Արևային էներգիայի և կուտակիչների օգտագործումը կարող է փոխել խաղի կանոնները՝ հարմարեցնելու քաղաքական որոշումները ընթացիկ արդյունաբերական իրողություններին», - ավելացնում են նրանք։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»