Համայնքների և կառավարության հետ անկեղծ երկխոսությունը շատ կարևոր է. ԶՊՄԿ-ի ներկայացուցիչ
Աշխատանքի և երկխոսության մեջ շահագրգիռ կողմերի ներգրավման հարցում կարևոր են ներառականությունը, թափանցիկությունը և, ամենակարևորը, վստահության ձևավորումն ու ամրապնդումը: Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի հանքարդյունաբերությանը նվիրված ֆորումի ժամանակ հայտարարեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։
Թափանցիկությունը հիմնված է իրական և ներառական երկխոսության վրա շահագրգիռ կողմերի, ներառյալ համայնքների և կառավարության հետ, ասաց նա:
«Եթե այս վստահության հիմքը չի կարող ճիշտ ձևավորվել, ապա ապագան մշուշոտ է դառնում։ Դրանից խուսափելու համար պետք է ընդհանուր նպատակներ ձեւակերպել, որից հետո հաջողությունը դառնում է ժամանակի հարց»,- հավելեց նա։
Նրա կարծիքով՝ աշխատանքի կազմակերպման, այդ թվում՝ ԷՍԳ-ի (բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում) տեսակետից անվտանգության հարցը չպետք է վտանգի ենթարկվի։
Ստեփանյանը խոստովանեց, որ գործարանում աշխատանքի անվտանգության հետ կապված խնդիրներ կան։
«Սա մեր ոլորտի ամենադժվար խնդիրներից է, քանի որ բնապահպանական խնդիրները լուծելի են, բայց մարդկային կորուստներն անդառնալի են»,- ընդգծեց նա։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»