12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 60.8 մլրդ դրամով կամ 16.3%-ով:
Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց պետական բյուջեի եկամուտներից վերադարձվել է շուրջ 243.4 մլրդ դրամ (ցուցանիշում ներառված չէ 49.6 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը, որը չի նվազեցվել եկամտային հարկից), ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ 21.8 մլրդ դրամով կամ 8.2%-ով (2023թ. վերադարձի ցուցանիշում ներառված է 37.5 մլրդ դրամ հիփոթեքի վերադարձը):
Կոմիտեն հայտնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային և մաքսային մարմինների կողմից ընդհանուր հավաքագրվել է 2 տրլն 10.6 մլրդ դրամ, որից հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 243.4 մլրդ դրամ։ Արդյունքում հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով փաստացի կատարողականը կազմել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 150.2 մլրդ դրամով կամ 9.3%-ով:
Եթե դիտարկենք 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կատարողականը՝ 2024 թվականի հաշվարկման տրամաբանությամբ, այն է` վերադարձվող գումարներից չպակասեցնելով հիպոտեկային վարկի գծով եկամտային հարկի գումարների վերադարձը, ապա 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ապահովված եկամուտներն ավելի կլինեն նախորդ տարվա համադրելի ցուցանիշից 112.7 մլրդ դրամով կամ 6.8%-ով:




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան