Պատմության մեջ ամենամեծ էներգետիկ նախագիծը. 52 միլիարդ արևային մարտկոցներ կարող են տեղադրվել ամբողջ աշխարհում
Earth's Future ամսագրում հրապարակվել է հետազոտություն, որը գնահատել է քաղաքների ամենաշատ օգտագործվող մայրուղիների և գլխավոր ճանապարհների երկայնքով մեծ քանակությամբ՝ 52 միլիարդ քանակով արևային մարտկոցների տեղադրման առավելությունները: Եթե նման նախագիծ իրականացվեր, ապա հնարավոր կլիներ իրագործելի ներդրում ունենալ մաքուր էներգիայի արտադրության մեջ, գրել է ecoticias.com-ը, գրում է focus.ua-ն։
Գիտնականները հաշվարկել են, որ որ եթե նման նախագիծ իրականացվի, ապա ամբողջ աշխարհում 3,2 մլն կմ ավտոճանապարհներ պետք է ծածկվեն ֆոտոբջիջներով։ Նաև պետք է հարթակներ ստեղծվեն այդ ֆոտոբջիջների համար, սակայն այդ արևային մարտկոցների պահպանումը հեշտ չի լինի, քանի որ դրանք օգտագործելով հատուկ օժանդակ կառույցներ ենթադրաբար գտնվելու են գետնից մի քանի մետր բարձրության վրա: Հետազոտողներն ընդգծել են մասնագիտացված սարքավորումների և վերապատրաստված անձնակազմի անհրաժեշտությունը տեխնիկական սպասարկման առաջադրանքները կատարելու համար, ինչը կարող է հետագայում մեծացնել նման արևային էլեկտրակայանների ներդրումային ծախսերը:
Գործնականում նման նախագիծ իրոք կարելի է իրականացնել, բայց ավելի փոքր մասշտաբով։ Օրինակ, աշխարհի մի քանի երկրներ սկսել են զարգացնել նման տեսակի նախագծեր օգտագործելով արդեն իսկ առկա տարածքներն արևային էներգիայից օգտվելու և գյուղատնտեսության և այլ օգտագործման համար բերրի հողերը չզբաղեցնելու նպատակով:
Ըստ վերոհիշյալ ուսումնասիրության եզրակացություն է արվել, որ ճանապարհները ծածկելով արևային մարտկոցներով մեկ տարվա ընթացքում հնարավոր է արտադրել ավելի քան չորս անգամ ավելի շատ էներգիա, քան ԱՄՆ-ն է արտադրում և դրանով կրճատել տարեկան ածխաթթու գազի արտանետումների 28,78 %-ը։ Էներգետիկ և ավտոմոբիլային արդյունաբերության այս զգալի առաջընթացը կօգնի հասնել բեկումների նվազեցնելով ածխածնի արտանետումները և անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրներին: Բացի այդ, մայրուղիների երկայնքով արևային մարտկոցների ներդրումը կարող է ուղղակիորեն խթանել նորարարությունը նախագծին կապակցված տեխնոլոգիաներում և դրդել ավելի շատ արդյունաբերությունների ընտրել կայուն և ստաբիլ այլընտրանքներ, որոնք չեզոքացնելով CO2-ի արտանետումները մթնոլորտ օգուտ են բերում շրջակա միջավայրին:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»