Տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ
Միջազգային էներգետիկ գործակալության փորձագետները կանխատեսում են, որ տասնամյակի վերջում վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն գրեթե երեք անգամ:
Այս դեպքում 95 %-ը կընկնի արևային և քամու կայանների վրա: Արևային էներգիան կլինի ամենամեծ զարգացողը, շնորհիվ աճող տնտեսական շահավետության:
Կանխատեսումների համաձայն, 2030 թվականին վերականգնվող էներգիայի աղբյուրները կարտադրեն ամբողջ աշխարհում սպառվող էներգիայի 46 %-ը:
Միաժամանակ, այսպիսի արագ աճը պահանջում է էլեկտրական ցանցերի արդիականացում և էներգետիկ համակարգերի ճկունության բարձրացում: Չնայած դրական կանխատեսումներին, վերականգնվող էներգիայի զարգացումը դեռ չի համապատասխանում այն տեմպերին, որոնք անհրաժեշտ են գլոբալ կլիմայական նպատակներին հասնելու համար:
«Մենք տեսնում ենք, որ 2030 թվականին վերականգնվող էներգիայի հզորությունները կաճեն 5500 գիգավատով: Այս ծավալը հավասար է ԱՄՆ-ի, Չինաստանի, ԵՄ-ի և Հնդկաստանի էներգետիկ համակարգերի համակցված հզորություններին: Այս ծավալը նախատեսվում է կառուցել առաջիկա 6 տարիների ընթացքում, ինչը կլինի կարևոր փոփոխություն համաշխարհային էներգետիկայում», - ասել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»