Լոնդոնը սառեցրել է Թբիլիսիի հետ ռազմավարական երկխոսությունը
10 տարվա մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Ուորդրոփի երկխոսությունը, որն Միացյալ Թագավորությունն ամեն տարի նախարարների մակարդակով իրականացնում էր Վրաստանի հետ։ Բացի այդ, բրիտանական կողմը չեղարկել է պաշտպանության ոլորտում բարձր մակարդակի առաջիկա բանակցությունները և դադարեցրել է կիբերանվտանգության ծրագիրը։ Այս մասին հոկտեմբերի 15-ին InterpressNews առցանց հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։
Միաժամանակ դեսպանը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո երկրի կառավարությունը կվերադառնա արևմտամետ կուրսի և Լոնդոնի և Թբիլիսիի միջև վստահությունը կվերականգնվի։
«Ես ակնկալում էի, որ մենք միասին կաշխատենք՝ ամրապնդելու Վրաստանի դիմադրողականությունը և մեր ընդհանուր բարգավաճումը, սակայն անցած տարվա ընթացքում Վրաստանի կառավարությունն այլ ընթացք բռնեց, և Թբիլիսիում իմ գտնվելու առաջին ամիսներին ես ստիպված էի հստակեցնել մեր մտահոգությունները ժողովրդավարության անկման և հակաարևմտյան հռետորաբանության վերաբերյալ։ Հուսով եմ, որ Վրաստանի կառավարությունը կփոխի իր մոտեցումը, ինչն ինձ թույլ կտա վերականգնել լավատեսությունը»,- լրագրողներին տված հարցազրույցում ասել է բրիտանացի դիվանագետը։
Ուորդը նշել է, որ Լոնդոնին մտահոգում է Վրաստանի խորհրդարանի կողմից քաղաքացիական հասարակության գործունեությունը սահմանափակող օրենքի ընդունումը (խոսքը օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի մասին է-Խմբ.)»:
«Մենք հիասթափված էինք, երբ «Վրացական երազանք»-ի առաջնորդները սկսեցին դավադրության տեսություններ քարոզել և ենթադրել, որ արևմտյան գործընկերները խարխլում են Վրաստանը: Մենք ցնցվեցինք, երբ «Վրացական երազանք»-ն ընդդիմադիր կուսակցությունների արգելքն անվանեց որպես իր նախընտրական ծրագրի խոստումներից մեկը»,- հավելել է դեսպանը:
Ուորդի խոսքով՝ այս հանգամանքներն են եղել պատճառը, որ Մեծ Բրիտանիան առաջին անգամ որոշել է սառեցնել «Ուորդրոփ ռազմավարական երկխոսությունը»։
«Ընտրություններից հետո, անկախ նրանից, թե ով է կառավարությունում, մենք հույս ունենք տեսնել եվրաատլանտյան ուղի վերադարձի հստակ ապացույցներ՝ վստահությունը վերականգնելու և սերտ գործընկերության վերադառնալու համար», - եզրափակեց Մեծ Բրիտանիայի դեսպանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»