Ներկայացված է ներկառուցված ֆոտոքիմիական կուտակման մարտկոցով արևային մարտկոց, որն օր ու գիշեր էներգիա է ապահովում
Եվրոպացի գիտնականների խումբը ստեղծել է նորարարական հիբրիդային արևային մարտկոց, որն ինքն էներգիա կկուտակի գիշերը սպառելու համար: Նոր մշակումը համատեղում է ռեկորդային արդյունավետությունը և շրջակա միջավայրի պահպանությունն օգտագործելով լայնորեն մատչելի նյութեր՝ առանց հազվագյուտ հողային տարրերի և թանկարժեք մետաղների: Արեգակնային մարտկոցի ընդհանուր արդյունավետությունը կազմել է համեստ 14,9 %, սակայն այդ ցուցանիշը կարող է հետագայում բարելավվել, գրում է 3dnews.ru-ն:
Շվեդիայի Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի և Բարսելոնայի Կատալոնիայի իսպանական պոլիտեխնիկական համալսարանի (UPC) գիտնականները լուծել են երկու խնդիր: Նախ, անհրաժեշտ էր իջեցնել սիլիցիումային արևային մարտկոցների աշխատանքային ջերմաստիճանը, որպեսզի դրա արդյունավետությունը չնվազի գերտաքացման պատճառով, քանի որ տաքացումը կարող է նվազեցնել արևային բջիջների արդյունավետությունը 10-25 %-ով: Երկրորդը, էներգիայի կուտակումը պետք էր տեղի ունենա առանց հազվագյուտ քիմիական տարրերի օգտագործման: Պետք էր նաև հիշել, որ ցանկացած ֆիլտր նվազեցնում է ֆոտոբջջի արդյունավետությունը, ինչը մշակողների համար լրացուցիչ խնդիր է։
Հետազոտողներն օգտագործել են սովորական սիլիցիումային ֆոտոբջիջ, սակայն վերևում տեղադրել են թափանցիկ տարր՝ հեղուկի միկրոշրջանառության համար: Այդ հեղուկն ունի իր մոլեկուլային կառուցվածքը փոխելու հատկություն, երբ ենթարկվում է ուլտրամանուշակագույն և տեսանելի լույսի ազդեցությանը: Գիտնականներն այդ վերնաշերտն անվանել են մոլեկուլային արևային ջերմային պահպանման սարք (MOST): Էներգիան պահվում է այդ հեղուկում մոլեկուլային կապերի փոփոխությունների տեսքով, իսկ Էներգիան ազատելու համար անհրաժեշտ է վերականգնել նախկին կապերը։ Հեղուկը կարող է օգտագործվել մինչև 1000 անգամ կամ մոտ երեք ամիս շարունակական աշխատանքի դեպքում:
Մոլեկուլային կապերում էներգիայի պահպանման արդյունավետությունն այդ մեթոդի համար եղել է ռեկորդային՝ 2,3 %։ Միաժամանակ հեղուկը հովացնում է սիլիցիումային ֆոտոբջիջը, քանի որ գտնվում է նրա մակերեսին։ Մինչև 39 °C ուղղակի տաքացման ջերմաստիճանի դեպքում հեղուկը նվազեցնում է սիլիցիումային տարրի ջերմաստիճանը 8 °C-ով, ինչը բարձրացնում է դրա արդյունավետությունը 0,2 %-ով (մինչև 12,6 %)։ Նման հիբրիդային բջջի ընդհանուր արդյունավետությունը կազմել է 14,9 %: Այնուամենայնիվ քանի որ յուրաքանչյուր բաղադրիչ կարող է բարելավվել, ապագա արդյունավետությունը կարող է հասնել կոմերցիոն ընդունելի մակարդակների ապահովելով ավելացված արդյունավետության, երկարակեցության և համեմատաբար ցածր գներ իր հավելյալ առավելություններով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»