Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները Նիգերիայում արևային կայանների ցանց են ստեղծելու
Ռոքֆելլերի և Բեզոսի հիմնադրամները՝ IKEA-ի բարեգործական հիմնադրամի հետ միասին, ստեղծում են արևային էլեկտրակայանների ցանց Նիգերիայում: Արևային կայանները կկառուցվեն Գլոբալ էներգետիկ ալյանսի շրջանակներում, որը հիմնադրվել է 2021 թվականին: Նրանց նախագիծն ուղղված է Նիգերիայի էլեկտրամատակարարման խնդրի լուծմանը:
Առաջին մինի-ցանցը կսկսի գործել դեկտեմբերին, իսկ ևս երկու կայաններ շինարարական փուլում են: Հիմնադրամները նաև չորրորորդ կայանի կառուցումն են հաստատել։
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 25 միլիոն դոլար: Կառուցման համար միջոցները հատկացվել են վարկի շրջանակներում, որն անցնող տեղական մշակողները պետք է վերադարձնեն նիգերիական նայրայով:
Հոկտեմբերի 19-ին Նիգերիայում տեղի է ունեցել խոշոր խափանում ազգային էներգացանցի աշխատանքում, որի արդյունքում երկրի բոլոր 22 էներգետիկ ձեռնարկությունները դադարել են գործել: Խափանման հնարավոր պատճառ նշվում է տեխնիկական անսարքությունը, որը կապված է էլեկտրաէներգիայի բարձր պահանջարկի հետ։ Ողջ երկրում էլեկտրականությունն ամբողջությամբ անջատվել է, ինչը 2024 թվականի ընթացքում Նիգերիայում հոսանքազրկումների թվով արդեն ութերորդ դեպքն է:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անուշ Սիմոնյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»