Պատրաստվում են փորձարկել Չինաստանում առաջին լողացող էլեկտրակայանը
Ինժեներները պատրաստվում են փորձարկել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում առաջին լողացող ֆոտոէլեկտրական պլատֆորմը, որը կոչվում է Yellow Sea No. 1: Yellow Sea No. 1-ն այժմ գտնվում է սարքավորումների վերջնական կարգավորման փուլում նախքան փորձնական շրջանի սկսվելը, որը կտևի մեկ տարի: Պլատֆորմը կտեղադրվի Շանդունի թերակղզու հարավում գտնվող քամու էլեկտրակայանում:
Yellow Sea No. 1-ը, որի բարձրությունը 10 մետր է, հիմնվում է 64 բուեներով համակարգի վրա, որոնք տեղադրված են կառուցվածքի ստորին մասի շուրջ: Մագնիսները, որոնք տեղադրված են ծովի հատակին, կպահպանեն այն տեղում, իսկ համակարգը կարող է դիմակայել 10 մետր բարձրության ալիքներին: Փորձարկման կայանի մակերեսը, որը զբաղեցնում է 1624 քմ տարածք, հագեցած է 434 ֆոտոէլեկտրական վահանակներով:
Փորձարկումների ընթացքում ինժեներները կվերահսկեն պլատֆորմի կայունությունը քամու և ալիքների նկատմամբ, ինչպես նաև կստուգեն կառուցվածքի ընդհանուր ամրությունը և էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Արմինե Բարսեղյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»