Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան» Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե» «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ Եռաբլուրում Ոչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան» 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան «Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելու ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ Կարապետյան Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները
Տնտեսություն

ԶՊՄԿ-ն թիվ մեկ հարկատուն է. կտրուկ առաջ է անցել մյուսներից

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով հազար խոշոր հարկատուների ցանկը։ Առաջին հորիզոնականում Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատն է, որը տարվա երեք եռամսյակների ընթացքում վճարել է 83.7 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52.4 մլրդ դրամի դիմաց։

Երկրորդ տեղում «Մոբայլ սենթր» ընկերությունն է՝ 49.1 մլրդ դրամ (2023 թ. հունվար-սեպտեմբերին՝ 30.1 մլրդ դրամ)։

Երրորդ տեղում «Գրանդ տոբակոն» է՝ 39.8 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 31 մլրդ դրամ։

Միայն այս տարվա երեք եռամսյակների կտրվածքով ԶՊՄԿ-ն ավելի շատ հարկ է վճարել, քան ողջ անցած տարի։ Վստահաբար, չորրորդ եռամսյակի տվյալներն էլ, երբ հայտնի դառնան, ԶՊՄԿ վճարած միլիարդները եռանիշ թվով կնշվեն։ Այդպես եղել է նաև 2022 թ., երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 143.9 մլրդ դրամ էր վճարել պետբյուջե։

2023 թ. կոմբինատը վճարել էր 70.8 մլրդ դրամ։

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն վճարած հարկերի ծավալով միայն երրորդն էր՝ վճարած 15.6 մլրդ դրամ հարկերով։ Ընդ որում, առաջին եռամսյակում 140 միլիոն դրամով ավելի շատ հարկ էր վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Կոմբինատից վստահեցրել էին, որ արդեն հաջորդ եռամսյակում վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը։ «Բանն այն է, որ առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք ըստ հարկային օրենսգրքի ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է այդ ամսին»,- ասել էին կոմբինատից։

Երկրորդ եռամսյակում պարզվեց, որ կոմբինատը կես տարում վճարել է 64.4 մլրդ։ Այսինքն, երկրորդ եռամսյակում երեք անգամ ավելի շատ, քան առաջինում։ Եվ այժմ էլ ԶՊՄԿ-ն կրկին ամրապնդել է առաջատարի իր դիրքերը՝ ապացուցելով, որ ամենախոշոր հարկատուն է Հայաստանում։

Անահիտ Հայրապետյան