Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg
Նավթի համաշխարհային գները 5%-ով նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» հարվածից հետո, գրում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ գները բարձրացել էին այն մտավախության ֆոնին, որ Իսրայելը կհարվածի Իրանի նավթային, միջուկային օբյեկտներին: Սակայն Իսրայելը սահմանափակվել է միայն ռազմական թիրախներով:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 73 դոլար (ուրբաթի՝ հոկտեմբերի 25-ի սակարկությունների ժամանակ, այն մոտ 75 դոլար էր), իսկ նոյեմբերին մատակարարվելիք WTI նավթի գինը նվազել է մինչև 68 դոլար։
Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումից հետո գներն աճել էին, իսկ Brent-ի գինը հասել էր 80 դոլարի:
Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի երեք նահանգներում (Թեհրան, Խուզեստան, Իլամ) գտնվող ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր, «սահմանափակ վնաս» է հասցրել երկրին, և Իրանի նավթային արդյունաբերությունը աշխատում է սովորական ռեժիմով առանց խափանումների:
Infrastructure Capital Advisors-ի գործադիր տնօրեն Ջեյ Հեթֆիլդի կարծիքով՝ ապագայում գները կվերադառնան 75-95 դոլարի սահմանին։
Միևնույն ժամանակ, Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինը զգուշացրել է, որ նավթի շուկայի վերաբերյալ մտահոգությունները պահպանվում են.«Չեմ կարծում, որ այս (իսրայելական) հարձակումը կավարտի մարտերը, Իրանը կփորձի պատասխանել»:
Lipow Oil Associates-ի նախագահ Էնդի Լիպոուն կարծում է, որ նավթի համաշխարհային գները ճնշման տակ կմնան մինչև 2024 թվականի վերջը և «տեսանելի ապագայում դժվար թե հասնեն 80 դոլարի»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»