Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել է
Հասարակություն

Դե, եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն, ու չենք կորցնի Ղարաբաղը․․․Այսօր 44-օրյայի հերոս Հայկազ Մկրտչյանը կդառնար 24 տարեկան

Ուրախ ու ժպտերես Հայկազ Մկրտչյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում։ 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։

20-ամյա Հայկազը հասցրել էր հերոսաբար մարտնչել 2 պատերազմներոմ։ Տավուշյան մարտերի և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է եղել: Սկզբում ծառայել է Լուսակերտում, այնուհետև տեղափոխվել է Տավուշ՝ /Մեհրաբ/ զորամաս: Կրտեսեր սերժանտ էր: Ականանետային հաշվարկի հրամանատար: Համակարգչային խաղերից ստացած պատկերացումներն ու գիտելիքներն էլ օգտագործում էր մարտական պատրաստվածության ժամանակ, նշանակետի հեռավորության կողմնորոշիչներ էր ստանում: Սիրահարվել էր Տավուշի բնությանը: Երբեք չէր հանդուրժում անրադարությունը և ամեն գնով պայքարում էր դրա դեմ: Շատ կատակասեր էր, բարի, խելացի, ուժեղ և հպարտ: Իր մաթեմատիկական բարձր ունակությունների, արագաշարժության և հաշվարներ կատարելու կարողության շնորհիվ իրենց մարտկոցը մեծ հաջողություններ է գրանցել: Հայկազը նաև նորամուծություններ էր մտցնում ռազմական տեխնիկայի կիրառման մեջ:

2020 թվականի Հուլիսի 12-ի ժամը 12.00-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը հրետանային հարվածներով հարձակումն սկսեցին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի Մեհրաբի գնդի պահպանության տակ գտնվող մարտական հենակետերի վրա, որից հետո զորամասը բերվեց մարտական պատրաստակամության բարձր աստիճանի: Այդ ժամանակ, 120մմ ականանետային դիվիզիոնում արդեն իսկ առկա էր համահավաք մարտկոց, որի շարքերում ընդգրկված էին մասնագիտական բարձր գիտելիքներով և մարտական պատրաստվածությամբ աչքի ընկած զինծառայողներ։ Մկրտչյան Հայկազը նույնպես ընդգրկված էր վերոնշյալ մարտկոցում, որպես 3-րդ ականանետային հաշվարկի հրամանատար: Առաջին իսկ վայրկյաններից չի ընկճվել, խուճապի չի մատնվել, իրեն դրսևորել է, որպես  խիզախ մարտիկ, ճիշտ նշանափորձելով ականանետը, զգալի վնասներ պատճառելով հակառակորդի կենդանի ուժին և կրակային միջոցներին, ոգեշնչել է իր ենթակայության տակ գտնվող անձնակազմին արագ մատակարարելու ականները, ավելի շատ կրակոցներ կատարելու համար: Հուլիսյան մարտերին եղել է կիզակետում, իր մաթեմատիկական մտածողության և արագ հաշվելու կարողությամբ մեծ կորուստ է պատճառել հակառակորդի կենդանի ուժին:

Հուլիսյան մարտական գործողությունները ավարտվել են հայկական կողմի փայլուն հաղթանակով։ Մկրտչյան Հայկազի և իր պես հմուտ տղաների շնորհիվ հակառակորդը զգալի վնասներով հետ շպրտվեց: Հուլիսյան մարտերի համար Հայկազը արժանացել է Մարտական Հերթապահություն մեդալի։ Մարտերի ժամանակ ասում էր. «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞, իրենց համար ո՞նց չկռվենք»:

Սեպտեմբերին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, արդարության ջատագովը, ժպտացող աչքերով Հայկազը Տավուշում ծառայության ժամանակ անհանգստացել է, որ իրենք Տավուշում են, իսկ մյուս տղաներն Արցախում են կռվում:  

Ասում էր. «Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»: 

Հոկտեմբերի 14-ին Մեհրաբի զորամասի լավագույն մարտկոցը տեղափոխվեց Մեխակավան (Ջաբրաիլ)։ Հուլիսյան մարտերում թրծված Հայկազը ավելի շատ ական էր կրում իր ականանետի մոտ։ Հայկազի հաշվարկը 4 օրվա ընթացքում  կատարել է մոտ 300 կրակոց, վերջում հասցնելով դրանց թիվը 1000-ի։ Մարկոտցը մասնակցել է Ջրականի, Ծակուռիի, Թաղավարտի, Դրախտիկի, Ազոխի, Վերին Թաղերի, Կարմիր Շուկայի համար տրվող մարտերին։  Հայկազը պատերազմի ընթացքում 1-ին անգամ տեսավ Արցախը, երազեց այնտեղ ապրելու մասին, բայց երազանքը մնաց անկատար….

Նրա աչքերը մինչև իր կյանքի վերջին պահը փայլում էին այն ոգևորությունից, որ մարտի դաշտում գտնվելով, իր կյանքի գնով մասնակցում է հայրենիքի մի հատվածի պաշտպանության սուրբ գործին։ Ասում էր. «Գիտե՞քքանի թուրքի /մոտ 800 հոգու մասին էր խոսքը/ անուն է գրվել քարին  իմ ձեռքովԵս անմահ եմուժեղ եմմի աչքո՞վ եք ինձ նայում»: Այնքան հպարտ էր, որ այնտեղ է, ասում էր․ «Գիտե՞ս ինչքան լավ ենք կատարում մեր մարտական առաջադրանքները»: Հրամանատարի խոսքով, Հայկազը միշտ ասել է՝ եկեք ամեն ինչ արագ անենք, տղերքը կռվում են, իրենց մենակ չթողնենք:

Հայկազը պատերազմի առաջին իսկ օրերից եղել է մարտերի ամենաթեժ վայրերում:

Մինչև Հոկտեմբերի 29-ը մարտկոցը պարբերաբար զբաղեցրել է տարբեր կրակային դիրքեր, այդ ընթացքում Հայկազը իրեն դրսևորել է որպես խիզախ, սառնասիրտ, հայրենասեր և հայրենիքի համար կյանքը չխնայող քաջորդի։ Հոկտեմբերի 29-ին հերթական անգամ զբաղեցնելով կրակային դիրքի շրջան մարտկոցը զգալի վնասներ պատճառեց հակառակորդի կենդանի ուժին և կրակային միջոցներին: Նույն օրը, հակառակորդը մարտկոցի դեմ կիրառեց Բայրաքթար տեսակի անօդաչու սարքեր։ Բայրաքթարի հարվածներից մեկից Հայկազը վիրավորվեց։ Հայկազը 12 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում կռիվ տվեց կյանքի համար և անմահացավ նոյեմբերի 9-ին, հրադադարից մեկ ժամ առաջ։ Հայկազ Մկրտչյանը արժանացել է Մարտական Ծառայություն մեդալի։

Հայկազը պատերազմում հաղթել է, քանի որ հաղթել է վախին, դժվարություններին, իսկ նահաջն իր համար անըդնունելի է եղել: Նա պատերազմ տեսավ ու երբեք չտրտնջաց, որովհետև կռվում էր հանուն Հայրենիքի։

Հայկազը նաև յուրահատուկ նուրբ հոգի ուներ և մտքերն արտահայտելու խորը հմտություն։ Հայկազի հարազատները մեզ հետ զրույցում նրա մտորումներից մի քանի դրվագ ներկայացրեցին․

«Գիշերը գալիս է, ու սկսվում է իմ դետքը: Այն չի ավարտվի մինչև իմ մահը: Ես թագ չեմ կրելու և չեմ հասնելու փառքին: Ես կապրեմ ու կմեռնեմ իմ դիրքում: Ես Թուրն եմ մթության մեջ: Ես հսկողն եմ: Ես Վահանն եմ, ով պահպանում է մարդկային թագավորությունը:  Ես իմ կյանքն ու պատիվն եմ տալիս գիշերային դետքին: Այս գիշեր և գալիք օրերին»։

 

                                                                     Գրել է բանակ զորակոչվելու առաջին գիշերը՝ հունվարի 22, 2019 թ։

«Հայաստանի մասին ոչ մեկդ ոչ մի բան չգիտեք: Դուք ուղղակի ապրում եք: Քնում ու զարթնում եք: Դրա արանքում ինչ-որ բաներ եք անում ուղղակի, բայց ոչ մի բան չեք հասկանում: Ես հիմա ուզում եմ ամեն ինչ անեմ, որ լավ լինի բանակի համար, ջոկիս, դասակիս, մարտկոցիս, դիվիզիոնիս, գնդիս, կոռպուսիս, ՊՆ-ի համար, ամեն ինչի համար: Կարանք կեղտոտ տեղ քնենք, կարանք կեղտոտ, փնթի տեղ զուգարան գնանք, կարանք սոված էլ մնանք, ծարավ էլ մնանք, կեղտոտ էլ մնանք, էդ ընդհանրապես կարևոր չի: Կարևորը, որ դու հասկանաս էդքանը: Ու էդ թեթև հարցեր են երեխայական: Կարևորը դրսից չխոսելն ա: Դրսի մարդիկ պիտի ընդհանրապես բան չխոսան ՊՆ-ի, բանակի մասին: Ոչ մի բան: Իրավունք չունեն: Էն, ինչ պետք ա, ստեղ անում ենք: Ու ինձ դզում ա արդեն ստեղ»։

 

                                                                                                                              Փետրվարի 22, 2020թ, Մեհրաբ։

 

«էսքան կռվել եմ, որ գնամ ուրիշ տե՞ղ: Կարող ա մի 2 ամիս առաջ ես էլ ասեի, որ պետք ա գնալ ուրիշ տեղ ապրել, բայց էսքանից հետո, հաստատ՝ չէ: Ու, ասենք, երբ զորացրվեմ, ու մի բան լինի, մանավանդ ստեղ, հաստատ գալու եմ: Նենց ա մի օր էլի մի բան լինելու ա: Էդ օրն էլ նենց չի, որ շատ հեռու ա»։ 

                                                                                                       Հուլիսյան մարտերի ժամանակ 2020թ  

«Ես էստեղ պոստ եմ պահել 2 տարի, 2 տարի ցրտին, շոգին, սոված, ծարավ, քնաթաթախ էդ պոստերն եմ պահել: Ո՞նց կարամ ես մի քանի վախտ հետո տենամ՝ ոնց է թշնամին  իրենց վերցրել։ Մենք պիտի կռվենք»։

 

                                                                                           Հուլիս 2020 (հուլիսյան դեպքերից հետո)

 «Երբ ետ եմ շրջվում, տեսնում եմ գյուղը, հասկանում եմ, որ էդ մարդիկ մեր, իմ հույսով են ամեն օր հանգիստ քնում ու զարթնում, բա դրանից ավելի լավ բան կա՞: Իրենց համար ո՞նց չկռվենք»։

 

                                                                                                                                  Սեպտեմբեր 2020թ, Մեհրաբ

«Սիրտս պայթում է, տեղս չեմ գտնում, ինձ մեղավոր եմ զգում, պիտի գնամ Արցախում կռվեմ: Եթե մենք չկռվենք, թուրքը կմտի մեր մանկության տունը: Կտեսնե՛ք, մինչև մենք Տավուշից Ղարաբաղ չգնանք, կռիվը չի վերջանա»։

 

                                                                                                          Սեպտեմբեր 2020

«Էդ մի անգամ անելով չի, մի անգամ կռվելով չի։ Պետք ա՝ պիտի մեռնես հայրենիքի համար: Չգիտեմ, մի օր դու կհասկանաս երևի: Եթե Ղարաբաղը չլինի, չես լինի դու, կամ մեր տունը: Կամ չէ՝ Ու մեր տունը: Մեր մանկությունը, որտեղ որ անցել ա, էդ տեղը չի լինի: Ու եթե չլինի Ղարաբաղը, հետո Հայաստանի վրա են հարձակվելու: Կամ էդ վախտ սաղ, սաղ կկռվեն, որ չկորչի Հայաստանը, կամ կթռնեն սաղ: Ու ու՞մ ա պետք տենց կյանքը: Դե, եթե սաղ Ղարաբաղը կորցնելուց հետո պտի կռվեն, թող հիմա կռվեն: Ու չենք կորցնի Ղարաբաղը, մի բան էլ Ադրբեջանից եքա մաս կվերցնենք»։