Օմսկում հայտնագործվել են ինքնամաքրվող արևային մարտկոցներ
«Աշխատանքային շերտի» արագ աղտոտումն արևային մարտկոցների պատուհասն է, որի պատճառով համակարգի արդյունավետությունն նկատելիորեն նվազում է, գրում է overclockers.ru-ն։
Օմսկում տեղի գիտնականները ստեղծել են արևային մարտկոցի համակարգ, որը կարող է ինքնամաքրվել և հարմարվել հորիզոնի երկայնքով արևի լույսի տեղաշարժին: Դա արևային վահանակների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու լուծում է։ Ինչպես բացատրվել է տեղական համալսարանի հրապարակման մեջ, արևային մարտկոցների ամենակարևոր հատկություններից մեկն աշխատանքային մակերեսի կարողությունն է դիմակայելու աղտոտմանը: Եվ, եթե փոշին կարող է աղտոտել արևային մարտկոցի վերին շերտը կամ, ավելի վատ, հայտնվել ձյան խիտ վերին շերտի տակ, ապա նման վահանակի արդյունավետությունը հասնում է անգամ զրոյի: Իսկ, որպեսզի դա տեղի չունենա, տեղի համալսարանի աշխատակիցները ստեղծել են արևային վահանակի ինքնամաքրման համակարգ, որը բարելավում է արևից սնվող էլեկտրակայանների աշխատանքը։
Համակարգի աշխատանքի սկզբունքն է ամռանը ջուր ցողել վահանակների մակերեսին փոշին լվանալու համար, իսկ ձմռանը ցողել հակասառցակալման հեղուկ, որը պայքարում է սառցակալման գործընթացների դեմ: Բացի դա, ինչպես նշել են գյուտի հեղինակները, առանց արևային տեղորոշման սենսորների օգտագործման իրենց մշակած սարքն ինքն է արևային մարտկոցները տեղաշարժում արևի անկման ճառագայթներին ուղղահայաց՝ դրանով իսկ առավելագույնի հասցնելով էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին պատմել է Օմսկի պետական տեխնիկական համալսարանի դոցենտ Անտոն Բուբենչիկովը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան