Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի
Արևային էներգիայի ոլորտն աշխարհում արագորեն զարգանում է: 2024 թվականին ակնկալվում է, որ արևային էներգիայի համակարգերի տեղադրված հզորությունը կհասնի մոտ 2 ՏՎտ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Պ. Ջոշին Նյու Դելիում անցկացվող Միջազգային արևային դաշինքի 7-րդ Գլխավոր ասամբլեայում:
Գլոբալ ներդրումներն այս ոլորտում, ըստ կանխատեսումների, կարող են հասնել մինչև 500 միլիարդ ԱՄՆ դոլար 2024 թվականի վերջում: Նախարարը նշել է, որ 2023 թվականին արևային էներգիայի բաժինը համաշխարհային էլեկտրաէներգիայի կառուցվածքում կազմել է 5.5 %: Այս նվաճումը հնարավոր է դարձել ռեկորդային ներդրումների շնորհիվ, որոնք 2018 թվականի 144 միլիարդ դոլարից հասել են 2023 թվականի 393 միլիարդ դոլարի, և ակնկալվում է, որ այս աճը կշարունակվի՝ մինչև 2024 թվականի վերջում 500 միլիարդ դոլար: Պ. Ջոշին ընդգծել է, որ արևային էներգիան դարձել է ամենամատչելի էլեկտրաէներգիայի աղբյուրը շատ շրջաններում՝ ավելի էժան քան, օրինակ, ածուխը և գազը:
Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ Հնդկաստանը վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում ունի հավակնոտ նպատակներ: Վերջին ամսում երկիրը նշանակալի արդյունքի է հասել՝ տեղադրելով 90 ԳՎտ արևային հզորություն, և վստահորեն շարժվում է դեպի 2030 թվականին 500 ԳՎտ հզորություն հասնելու իր նպատակը:
Հնդկաստանի վարչապետ Ն. Մոդին 2015 թվականին նախաձեռնել է միջազգային դաշինք արևային էներգիայի զարգացման համար: 2018 թվականին հիմնադրվել է Միջազգային արևային դաշինքը, որն աջակցվում է ավելի քան հարյուր երկրների կողմից, որոնց մեծ մասը գտնվում է հասարակածի հյուսիսային և հարավային արևադարձային գոտիներում: Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանի Գուրգաոն քաղաքում:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»