ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ տարվող աշխատանքների շրջանակում, բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։
Օրերս ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության տարածքային թիվ 13 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում, ինչպես նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղում գործող սննդամթերքի և տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող խանութների ցանցը, ապրանքներ վաճառելիս, չի տրամադրում ՀԴՄ կտրոններ, ինչպես նաև դուրս չի գրում համապատասխան հարկային հաշիվներ` այս կերպ խուսափելով խոշոր չափերի հարկեր վճարելուց։
Տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկվել են համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջացառումներ: Արդյունքում, ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։
Միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ընկերությանը պատկանող խանութները 2023-2024 թվականների ընթացքում, գնորդներից գանձված գումարները չեն մուտքագրել հսկիչ-դրամարկղային մեքենա և թաքցրել են շուրջ 603 մլն դրամի իրացման շրջանառություն։
Ձեռք բերված փաստական տվյալների հիմքով կատարվել է պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի, պետությանը պատճառվել է շուրջ 165 մլն դրամի վնաս։
Դեպքի առթիվ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ: Առգրավվել են վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»