Սևանա լիճ է բաց թողնվել 300 հազար մանրաձուկ
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նոյեմբերի 8-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքում գտնվող «Սևանի իշխան» ՓԲԸ մանրաձկան աճեցման գործարանում: Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։
Սևանա լիճ բաց թողնվեց մանրաձկան հերթական խմբաքանակը` Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 300 հազար մանրաձուկ:
Նախարարին այցի ընթացքում ուղեկցել են տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանը։
Կենսաբազմազանության վերականգնումը, և հատկապես Սևանա լճի էկոհամակարգային ամբողջության տեսանկյունից, Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթություններից է առաջնահերթ ուղղություններից է և 2024 թվականին Սևանա լիճ է բաց թողնվել ընդհանուր հաշվով 387 300 ամառային և գեղարքունի ենթատեսակների մանրաձուկ։
Մանրաձկան բացթողումից հետո նախարարը շրջայց է իրականացրել ձուկբուծարանում, դիտարկել ավազաններում առկա ձկնապաշարի տեսակները, քննարկել դրանց մայրական կազմերի պահպանմանն առնչվող հարցեր:
Նախարարը ծանոթացել է ձկնաբուծարանի բացօթյա տարածքում նորակառույց ավազաններում կողակ ձկնատեսակի մայրական կազմի բուծման համար ստեղծված պայմաններին և դրանց բազմացման հնարավորություններին:
«Սա վերջին տարիների ամենասպասված ձեռքբերումն է, որին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվել և ներդրվել: Եվ ի ուրախություն բոլորիս, կարող եմ ասել, որ դա հաջողվել է` կողակի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում արդեն ունենք շուրջ 2000 հատ Սևանի կողակ: Սևանի կողակի վերարտադրության և պաշարների վերականգնմանն ուղղված միջոցառումների շրջանակում ունենք նաև վերականգնված 4 բացօթյա ավազաններ»,-նշել է նախարարը։
Շրջայցից հետո նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում- քննարկում է ունեցել գործարանի աշխատակազմի հետ: Ներկայացվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման համալիր ծրագիր՝ պահպանելով ժառանգությունը» խորագրով զեկույց, որի ընթացքում զեկուցվել է իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները: Կայուն ծնողական կազմի պահպանման և համալրման շարունակական գործընթացի շնորհիվ այժմ առկա է շուրջ 105000 հատ, 36800 կգ ընդհանուր զանգվածով Սևանի իշխանի գեղարքունի և ամառային ենթատեսակի ծնողական կազմ:
Գործընկերներին ուղղված իր խոսքում նախարարը բոլորին շնորհավորել է Կենսաբազմազանության կողմերի համաժողովը`COP17-ն Հայաստանում հյուրընկալելու առթիվ և նշել, որ հատկապես գործարանից կենսաբազմազանության վերականգնման աշխատանքների ուղղությամբ սպասումները շատ մեծ են և պետք է շարունակել ջանքեր գործադրել:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»