Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Ուկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում․ «Ժողովուրդ»Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»
Հասարակություն

Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ ՓԲԸ֊ի 100% բաժնետերն այսուհետ Microchip Technology Inc. ընկերությունն է

Հայկական Ինստիգեյթ ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով «Մայքրոչիպ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այդ առիթով ընկերությունն իր պաշտոնական հարթակներում թողարկեց նաև համագործակցությունը նկարագրող կարճ ֆիլմ։

 

Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, որն «Ինստիգեյթ» ընկերությունների խմբի անդամ է և հիմնական գործունեության շրջանակը  Microchip ընկերության պատվերով EDA ոլորտի նախագծերի իրականացումն է։ Վերջինս հեռահար ծրագրեր ուներ` աճեցնելու մեծ թիմ, փոխանցելու ամբողջ փորձն ու գիտելիքը՝ օգտվելով «Ինստիգեյթում» գործող կրթական և գիտահետազոտական ինստիտուտներից, որպեսզի սկսի աշխատանքները՝ արտապատվիրման տեսքով, իսկ հետագայում, Հայաստանում բացի իր մասնաճյուղը։

 

«Համագործակցության շրջանակը պետք է լիներ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման EDA ոլորտը՝ գլխավորապես FPGA֊ների նախագծումն ու մշակումը։ Մարտահրավերն ընդունվեց․ 2020 թվականի օգոստոսի 3-ին պաշտոնապես ձևակերպվեց և հիմնվեց «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» (Instigate Semiconductor) ընկերությունը՝ ժառանգելով ինստիգեյթական արժեհամակարգը, մշակույթը և գործելաոճը», - նշում է «Մայքրոչիպի» Հայաստանյան գրասենյակի ինժեներական թիմի ղեկավար Անի Սաֆարյանը։

Երկու տարի առաջ սկսված գործընթացը  հաջողության հասավ, ընկերությունն իր սեփական մասնաճյուղերը բացեց մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում և Իջևանում և այս ընթացքում աշխատակազմը 8-ից դարձրեց 47, որոնցից 5-ը աշխատանքային պայմանագրեր ունեցող Իրական դպրոցի աշակերտներ են, իսկ ղեկավար անձնակազմի 80%-ը` Ինստիգեյթի կրթական ծրագրերով նախապատրաստված աշխատակցիներ։

Իսկ այժմ՝ կնքված պայմանագրով, բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերվեց «Մայքրոչիպ» ընկերության կողմից։

 

«Ինստիգեյթը, իր ռիսկով, իր կապերով, իր միջոցներով ստեղծել է դուստր ընկերություն, թիմ է հավաքել, կարգավորել ենթակառուցվածքները, կազմակերպել թիմային աշխատանքը, ապա նախապես սահմանված ժամկետից հետո տրանսֆեր իրականացրել և փոխանցել բաժնետոմսերը ներդրողին», - նշում է «Ինստիգեյթ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կորիուն Դավթյանը։ 

 

Առջևում ընդլայնման հեռանկարն է։ Մոտակա տարիներին Microchip֊ը պլանավորում է ընդլայնվել Application Engineering, Customer Support, Embedded Systems Programming, IP Verification ուղղություններով։

 

Նշենք, որ Microchip Technology-ն միկրոէլետրոնիկա արտադրող խոշոր ընկերություն է, որի շուկայական կապիտալիզացիան կազմում է 45 մլրդ դոլար։ Տարեսկզբին ընկերությունը հայտարարել էր ռեկորդային ֆինանսական արդյունքների մասին։