Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում․ «Ժողովուրդ»Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»Ոչինչ էլ չի արվել, վատն ավելի շատ է, քան լավը. քաղաքացիներ
Հասարակություն

Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի

Շիրակի մարզում գտնվող Լմբատավանքի պատմությանն այցելուներն այսուհետև ոչ թե հարցուփորձով, այլ եռալեզու ինֆորմացիոն վահանակից կտեղեկանան։ Այն տեղադրվել է Հայոց պետականության խորհրդանշային օրը՝ մայիսի 28-ին, որն այս տարի համընկել էր քրիստոնեական Հոգեգալստյան տոնի հետ։

Լմբատավանքը, որը կառուցվել է VI-VII դդ., ի սկզբանե եղել է վանական համալիր՝ բաղկացած 3 եկեղեցուց և վանականների կացարանից։ Ներկայումս պահպանվել է միայն Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցին։ Տեղացիներն այն անվանում են նաև «Կարմիր վանք», քանի որ կառուցվել է տեղի տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Լմբատավանքը հայտնի է ինքնատիպ որմնանկարներով, որոնք ստեղծված են գծային գրաֆիկայի ոճով, սակայն աչքի են ընկնում իրենց գունեղությամբ։

«Մեր համայնքի համար վանքը ոչ միայն հոգևոր, այլև պատմամշակութային արժեք ունի, հետևաբար կարևոր է, որ յուրաքանչյուր այցելու ծանոթանա եկեղեցու պատմությանը։ Ես, իհարկե, մեծագույն սիրով ներկայացնում եմ այն, բայց ուրախ եմ, որ այսուհետև աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հավատացյալներն իրենց համար հնարավորինս մատչելի տեղեկատվություն կստանան  վահանակից»,- ասում է Լմբատավանքի վանահայր Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։

Տեղեկատվական վահանակը Shtigen Group-ի նվերն է եկեղեցուն։ Ընկերության աշխատաթիմը բազմաթիվ ուխտավորների հետ մայիսի 28-ին վաղ առավոտից վանքի տարածքում էր։ 

Ընկերության Արթիկի տարածաշրջանի պատասխանատու Վահրամ Տեր-Կարապետյանն անձամբ է հետևել, որ վահանակը հավուր պատշաճի տեղադրվի։

«Այս վահանակը նաև զբոսաշրջային ընկերությունների համար լավ խթան է՝ իրենց ենթուղիներում Լմբատավանքը ներառելու և տարածաշրջանը զարգացնելու համար»,-ասում է Վահրամ Տեր-Կարապետյանը՝ ընդգծելով կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերի կարևորությունը:

Հ.Գ. Եկեղեցին էլեկտրաէներգիա է ստանում արևից։ Արևային կայանը տեղադրվել է այնպիսի հատվածում, որ չխաթարվի վանքի տեսքն ու համայնապատկերը։ Ի դեպ, ուխտավորներին մատուցվող սուրճը պատրաստվում էր մեկ այլ արևային սարքով՝ արևային գեներատորով տաքացված ջրով։