Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում․ «Ժողովուրդ»Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»Ոչինչ էլ չի արվել, վատն ավելի շատ է, քան լավը. քաղաքացիներ«Եկեղեցին մեր վերջին ինստիտուտն է, որը Նիկոլը փորձում է քանդել վերջնականապես». «Փաստ» Ինչ փաստեր ունի Նիկոլ Փաշինյանը եկեղեցու և եկեղեցականների դեմ․ «Ժողովուրդ»Նարինե Ավագյանի «Նուռը» իրականի և ամբողջականի համաձուլում է՝ խոր վրձնահարվածներով և կարևոր ասելիքով. «Փաստ» Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ» «ԱՄԻՕ» դարձած «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ էր Ավինյանը, որը պետք է ՔՊ-ին բացատրի՝ ինչ է կատարվել «Հրազդան ցեմենտ»-ում, և ինչու չի կարելի «փայ մտնել» բիզնեսին»․ «Ժողովուրդ»

Բռնի տեղահանված արցախցիներին 62 մլն դրամանոց աջակցության նոր ծրագիր՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցների մեծամասնությունը, ցավոք, այսօր դեռևս ունի նույնիսկ առաջին անհրաժեշտության պարագաների ու սննդի կարիք: Ըստ այդմ, մեծապես կարևորվում է յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր կազմակերպության աջակցությունը: Բարեբախտաբար, նման քաղաքացիներն ու կառույցները բավականին շատ են, որոնք անշահախնդրորեն կանգնած են բռնագաղթյալ արցախցիների կողքին: Օրերս էլ Արցախից բռնի տեղահանված անձանց, մասնավորաբար Մարտունի խոշորացված համայնքում բնակեցված ավելի քան հազար արցախցիներին աջակցելու նպատակով Հայկական Կարմիր խաչը երկու բեռնատարներով սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ հասցրեց նրանց։

Ծրագիրն իրականացնելու համար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից Հայկական Կարմիր խաչին է փոխանցվել 62 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացնում է Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչը, նախատեսվում է սննդի և հիգիենիկ պարագաների մեկական փաթեթ տրամադրել 1500 ընտանիքի՝ մոտ 6000 անձի: Հավելենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արցախցիների առաջին իսկ խմբերի՝ Հայաստան հասնելուն պես Գորիսում ամենօրյա ռեժիմով նրանց կողքին է եղել:

Մասնավորաբար, ԶՊՄԿ-ն ամեն օր ավելի քան տասը հազար արցախցու ապահովել է սնունդով, դեղորաքյով, առաջին անհրաժեշտության պարագաներով, անհրաժեշտության դեպքում՝ ապահովել նաև ավտոբուսով: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են եղել արցախցի երեխաները, որոնք ԶՊՄԿ-ի կողմից ստացել են խաղալիքներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում