Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Սկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան ՋհանյանՔՊ վարկանիշը փրկելու ելքեր են պետք. Փաշինյանը հենման կետ է փնտրում․ «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն

Շարունակում են իրենց «սև գործը»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք նկատելու, որ միանգամայն կոնկրետ անձինք, շրջանակներ, որոնք հստակ զուգահեռվում են փաշինյանական իշխանության հետ կամ առնվազն այդ իշխանության սատարողներն են, աչքի են ընկնում Արցախի, արցախցիների հանդեպ ատելության, թշնամանքի քարոզներով: Ճիշտ է, նրանք քանակական և որակական առումով իրենցից բան չեն ներկայացնում, բայց ռեսուրսների ու հարթակների լայն սպեկտրի միջոցով փորձում են օրակարգ թելադրել ու հանրային տրամադրություններ ձևավորել:

Հատկանշական ու հետաքրքրական է, որ նրանք վերջին օրերին իրենց մաղձանետումների թիրախ են դարձրել ի մասնավորի ԱՀ ԱԺ «22 պատգամավորներին», իշխանություններին ու կատաղի տեմպերով շրջանառում են անհեթեթագույն «թեզ», թե՝ Արցախի կորուստը պայմանավորված էր նրանո՜վ, որ այդ 22 պատգամավորները հրաժարական տված Արայիկ Հարությունյանի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, ու իբր, Արցախի նոր նախագահը, որ 1 ամիս էլ չէր պաշտոնավարել, մեղավոր է կատարվածի համար, գումարած՝ «22 պատգամավորներին»:

Ի՞նչ խնդիր է ուզում լուծել իր սատելիտների միջոցով փաշինյանական իշխանությունը նման էժանագին եղանակով: Առաջինն, իհարկե, սեփական մեղքերն, ինչպես միշտ, այլոց վրա բարդելու հավերժական ցանկությունն է: Իբր՝ իրենք չեն մինչև այդ ամեն ինչ արել, որ այդ աղետը տեղի ունենա, բայց, այ, որ սեպտեմբերի 19-ից մի քանի օր առաջ Արցախում պաշտոնից հեռացած նախագահի փոխարեն նոր նախագահ ընտրեցին, դա ամեն ինչ տարավ կործանման: Մյուս խնդիրը, որ նրանք թերևս լուծում են, իրենց մշտական ուղղությունն է, այն է՝ ամեն գնով ատելություն սերմանել Արցախի ու արցախցիների նկատմամբ, հանրության մեջ ներարկել, թե՝ վատ բան չի եղել, որ Արցախը հանձնել ենք:

Ամեն գնով: Հիշեք, թե ովքեր ու ինչեր էին քարոզում, ինչ ստեր էին տարածում արցախցիների մասին: Դրանք հիմնականում նույն «թավիշի» շահառուներն են: Իսկ նախօրեին այդ մերձիշխանական «քարոզիչներից» մեկն արդեն ոչ միայն անվանարկել է, վիրավորել, այլև ուղղակիորեն բռնության կոչեր հնչեցրել Արցախի ԱԺ պատգամավորների հասցեին: Եվ ի՞նչ: Եվ ոչինչ: Եթե հանկարծ նման բան իշխանության կամ թեկուզ որևէ քպական պաշտոնյայի հասցեին ասեր որևէ ընդդիմադիր, որևէ սովորական քաղաքացի, որը քպականի «անպատժելիության թուղթ» չունի, ապա հիմա արդեն փաշինյանական ոստիկանությունը այդ մարդուն ծեծելով, ձեռուոտքը ջարդելով կձերբակալեր, փաշինյանական իշխանության սրտի որևէ դատավոր, որին ձեռքով կմակագրվեր գործը, տեղում կալանքի որոշում կտար կամ դատարանի դահլիճում մահվան կհասցներ, մի խոսքով՝ կգործարկվեր ռեպրեսիվ համակարգը: Բայց քանի որ բռնության կոչերի հեղինակը, այսպես ասենք, նիկոլական է, բնականաբար, նրան ոչինչ էլ չի սպառնում: Սա է «ժողովրդավարության» բաստիոնը... Ծափ տվե՛ք...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում