Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը Սոչիում կմասնակցի միջազգային փառատոնի. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Էսկալացիայի վտանգի մասին խոսում են բոլորը․ «Պատիվ ունեմ» «Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ»
Թուրքիայի ռшզմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնшզшվթել և ամբողջապես հայաթափել Արցախը. ՎեհափառՍկսում ենք աննախադեպ մի ծրագիր, որը կոչվելու է «200 տարի միասին»․ Մհեր ԱվետիսյանՈւկրաինայի ԱԹՍ-ները հարվածել են երկու բնակելի շենքերի (տեսանյութ)Արդյո՞ք կպատժեն Արսեն Թորոսյանին Փաշինյանի հետ հանդիպմանը սենատոր Սթիվ Դեյնզն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունըԱդրբեջանը Խոզնավարում թիրախավորված կրակ է արձակում Իշխանությունները ճնշում են Արցախի նախագահին Սաուդյան Արաբիայի արքայազնը սպառնացել է Իրանին․ Reuters«Հայաքվեն» Փաշինյանի հայտարարություններով դատախազությանը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին Ուկրաինան Թուրքիայից ՀՕՊ համակարգեր է խնդրելՓաշինյանի թիրախում Կաթողիկոսն է Եգիպտոսի ռшզմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել ԱդրբեջանումՆիկոլ Փաշինյանի անպшրկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միությունԳերմանիայում նշել է Ուկրաինայում «հակամարտության դադարեցման բանալին»Հրդեհ` Բերքանուշ գյուղում«Ռեալի» պաշտպանը հեռացել է թիմիցՎանաձորում հրդեհ է բռնկվել չշահագործվող ինքնաշեն փայտե ավտոտնակում և ինքնաշեն տնակումՆիկոլի խնդիրը մեկն է՝ ամեն ինչ անել, որպեսզի ամբոխների ապստամբությունը շարունակվի․ Հրանտ Մելիք-ՇահնազարյանԳագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցի թեզիսների ամփոփում. Շաքե Իսայան«Եթե տնտեսապես հզոր լինենք, կհասնենք խաղաղության». Վարդան Ջհանյան
Միջազգային

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվեց «ազգային» կարգավիճակ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 19-ի նիստում որոշեց «Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շնորհել «ազգային» կարգավիճակ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Թատրոնը իր հանդիսատեսին ներկայանում է տիկնիկային արվեստի բոլոր ժանրերով՝ ձեռնոցային, խամաճիկային, ձողիկավոր, պլանշետային, տանտամարեսկոներ, մամոլենգեներ, մանեկեններ, ստվերային տիկնիկներ։

Այսօր թատրոնի ակտիվ խաղացանկում կա ավելի քան 40 ներկայացում ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների համար՝ ապահովելով ժանրային բազմա-զանությունը:

Թատրոնը մշտապես ակտիվորեն մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոնների, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադա, Կոստա Ռիկա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Հունգարիա, Լիտվա, Ռումինիա, Բելոռուս, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սիրիա, Թունիս, Իրան, Հնդկաստան, Թաիլանդ, Բահրեյն՝ արժանանալով տարբեր մրցանակների ու դիպլոմների, այդ թվում` ամենահեղինակավոր փառատոններում («Չեխովյան», «Ոսկե դիմակ» և այլք):

Երևանի Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935 թվականին: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա են գտնվել ավելի քան 5.000.000 հանդիսատես։ Թատրոնը երբևէ չի դադարեցրել իր գործունեությունը՝ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Թատրոնի գործունեությունը և հարուստ փորձը հիմք են հանդիսացել մարզերում տիկնիկային թատերախմբերի ձևավորման համար, որոնց մշտապես ցուցաբերվում է մասնագիտական աջակցություն Հովհ. Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոնի կողմից: Թատրոնի ստեղծագործական կազմը իրականացնում է մասնագիտական վերապատրաստում, աջակցում համայնքային տիկնիկային թատերախմբերի խաղացանկի ձևավորմանը:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում թատրոնը էապես բարձրացրել է տիկնիկային արվեստի որակը, հայ տիկնիկային արվեստի ներկայացվածությունը միջազգային հարթակներում, մասնագիտական աջակցություն է ցուցաբերել համայնքային թատրոններին, էապես նպաստել է տիկնիկավարների դպրոցի կայացմանը: Միևնույն ժամանակ, թատրոնը իր իրականացված գործունեությամբ խթանում է ՀՀ-ում տիկնիկագործության զարգացումը և տիկնիկային արվեստի ժամանակակից ունորարական մեթոդների ներդնումը: Այս ամենին զուգահեռ, ի հավելումն իր կանոնադրական նպատակներից բխող գործունեությանը, թատրոնը առաջիններից էր, որ լիարժեք հնարավորություններ է ընձեռեց երիտասարդ մասնագետների ինքնադրսևորմանն ու կատարելագործմանը, փորձարարական-նորարարական պրոցեսների ձևավորմանը: