Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Այսօր մենք կոչված ենք ազատագրության»․ Բագրատ Սրբազանը Դրոյի շիրիմի մոտից պատգամ է հնչեցրել (տեսանյութ) Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում. «Փաստ» Վտանգն ավելի խորանալու միտում ունի Պատկերացնո՞ւմ եք՝ 107 տարի առաջ ասեին` գնանք իրական Հայաստանի հետքերով․ Բագրատ Սրբազան Կատարելագործել են արատավոր այն ամենը, ինչ ժամանակին քննադատում էին Սեփական վարկաբեկվածությունը՝ հակաքարոզչության «գործիք». «Փաստ» Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային. «Փաստ» SoftConstruct-ն առաջին տեղում է 2025թ. առաջին եռամսյակի եկամտահարկի տվյալներով «Նիկոլ Փաշինյանը պատմական և քաղաքական նվեր է Ադրբեջանին և Թուրքիային». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Բագրատ Սրբազանի խոսքերը` Երևանի կամուրջներին
Գյումրիում բնակարանային գողություններ արած տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրամանատար է կալանավորվել պետական դավաճանության համարԵրևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Volkswagen-ն ու Opel Zafira-ն. կա 1 զոհ, 12 վիրավորՄասկը հեռանում է պետական պաշտոնիցՀարավային Կորեայում ռազմական ինքնաթիռ է կnրծանվելԱՄՆ-ը Ադրբեջանից պահանջում է չսրել իրավիճակը, բայց... Համախմբման բանաձևը պետք է լինի ոչ թե անձնական հավակնությունները վարչապետի պաշտոնի շուրջ, այլ պատրաստակամությունը՝ ծառայելու Հայաստանի ապագային Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը. Հայկ Կոստանյան «Hayat Project» խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը համերգի ժամանանակ ընկել է բեմից (տեսանյութ)Երևանում մեքենաներ են այրվելՓոխհատուցում Զավենիչին. ՍԴ-ն նոր դատավոր կունենա Հայհիդրոմետից հորդառատ անձրևների մասին են հայտնում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲաքվում պահվող մեր հայրենակիցների ճակատագիր, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի կարևորություն և այլ թեմաներ. Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվելՌուսաստանի պաշտպանության նախարարի զգուշացումը չարագուշակ է հնչում Գերմանիայում երեք հոգու մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ. նրանցից մեկը ՀՀ քաղաքացի էՓաշինյանը նոր հասարակություն է ստեղծում՝ վախվորած, վախկոտ, առանց հաղթանակների Վարդան Մինասյանը և իր մարզչական շտաբը հեռանում են «Արարատ-Արմենիայից»Ճապոնիայում ստեղծել են ճկուն արևային մարտկոց՝ ռեկորդային 26.5 % արդյունավետությամբ, որոնք խոստանում են հեղափոխություն վերականգնվող էներգիայի ոլորտում Սրանք ամեն ինչ ջարդել, թալանել ու ավերել են. քաղաքացի
Քաղաքականություն

Ի՞նչ են փնտրում եվրոպական հետախույզները Հայաստանում

Երեկվա տեղեկատվական հոսքերի մեջ կարծես անուշադրության մատնվեց առանցքային մի տեղեկություն, որն իրականում լույս է սփռում փաշինյանական վարչախմբի իրական նպատակների և Հայաստանն արտաքին քաղաքական վայրիվերումների տանելու, Արևմուտքի կառավարման ներքո հանգրվանելու վրա։ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահ Բրունո Կալին, քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ոլորտային գործակցության հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ, անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Սովորաբար արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարների այցերը գաղտնի են պահվում, երկրները չեն անոնսավորում նման հանդիպումները, առավել ևս պետության ղեկավարների գրասենյակների մակարդակով հաղորդագրություններ չեն տարածում։ Վերջին տարիներին սա առնվազն երրորդ այցն է, երբ վարչապետի գրասենյակը հաղորդագրություն է տարածում։

Անցած տարվա ամռանը Հայաստան էր այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական ծառայության տնօրեն Ուիլյամ Բերնսը, որը հանդիպել էր նաև Նիկոլ Փաշինյանին։ Դրանից ամիսներ անց Հայաստան այցելեց Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրը, ով, ինչպես հայտնի է սերտ առնչություններ ունի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, անգամ համարվում է նրա կուռատորն ու հովանավորը։ Դրանից հետո հրապարակվեց Հայաստանում արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու, դրա ղեկին էլ նախկին օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանին դնելու, ծառայությունն էլ բացառապես վարչապետի ենթակայության տակ կազմակերպելու որոշումը։

ԱԱԾ-ի վրայից արտաքին հետախուզական գործառույթները հանվեցին, փոխանցվեցին նոր ծառայությանը, որի հաստիքացուցակն ու կառուցվածքը գաղտնի է։ Ավելին, ըստ որոշ լուրերի, թե Գրիգորյանը, թե նրա շատ ենթականեր հատուկ ուսումնառություն են անցնում Մեծ Բրիտանիայում, գտնվում են այդ երկրի անմիջական հսկողության տակ։ Տեղեկություններ տարածվեցին, որ և ԿՀՎ տնօրենը, և MI-6-ի ղեկավարը եղել են նաև Վրաստանում և Ադրբեջանում, սակայն այդ երկրները որևէ հաղորդագրություն չեն տարածել։

Այժմ էլ Հայաստան է գալիս տարածաշրջանում սեփական հետաքրքրություններն ունեցող մեկ այլ երկրի՝ ներկայումս Ռուսաստանի հետ ծայրահեղ վատ հարաբերություններ ունեցող Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը։ Թե իրականում ինչ են խոսել նա և Փաշինյանը, այդպես էլ չենք իմանա, սակայն փաստ է, որ Հայաստանը սկսել է ակտիվորեն համագործակցել արևմտյան հատուկ ծառայությունների հետ։ Եզրակացությունները թողնենք մեր ընթերցողներին։

Սոնա Անանյան