Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ» Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» Բռնաճնշումները՝ մերձեցման առիթ. ԵՄ-ի ու Հայաստանի հարաբերությունների «նոր մակարդակը». «Փաստ» IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ» Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»
Ամենահզոր բույսը ուղեղի շրջանառության, սրտի, արյան անոթների, մակերիկամների, հոդերի, մաշկի, մազերի համարՀակատարիքային և հոդերի պահպանման միջոց. մանր կարմիր լոբու օգուտներն ու վնասներըԵրբեք մի կոչեք ձեր երեխաներին այսպես. 11 ամենաանհաջող անուններըՀաստ աղիքի քաղցկեղի 9 նախազգուշացնող նշան«Առանց քեզ ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը». Ձախ Հարութը շնորհավորել է սիրելիի ծննդյան տարեդարձըՀասմիկ Կարապետյանի 48-ամյակի ֆոտոշարքըԳր․ Լուսավորիչ փողոցից դեպի ձախ շրջադարձը արգելվել է․ ՀարությունյանՎարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները. Արման ԹաթոյանՕդեսայում ռուսական դեսանտ չի եղել և չի լինի․ ԶելենսկիՄի քանի նիստ հետո դուք բերելու եք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք․ ԴանիելյանՈրոնք են սիրտը հիվանդություններից պաշտպանող մթերքներըԵրևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի տարածքում խոցվել է 91 ԱԹՍ. ՌԴ ՊՆ (տեսանյութ)Թրամփը կարող է հուլիսի 7-ին հայտարարել Գազայում հրադադարի մասին․ NationalԱշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ ՍուրենյանԲագրատ Սրբազանի հետ որոշել ենք հայցեր ներկայացնել․ փաստաբանՊատկերացնում եմ՝ որքան եք հիշել մեզ խցանումների մեջ, ուզում եմ խնդրել ձեր ներողամտությունը. ԱվինյանՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԲագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել, hետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս
Քաղաքականություն

Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան

Հայաստանի քաղաքական դաշտի տևական ապականման պայմաններում ողջամիտ ու փաստարկված խոսքը հաճախ բարդ է ճանապարհ հարթում դեպի հանրային գիտակցություն, թեև հենց դա է միակ ուղին՝ Հայաստանի վերափոխման ու վերածննդի։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ծավալուն հարցազրույցը Ռուսաստանում գործող «Նոյան Տապան» թերթին (газета "Ноев Ковчег"), հենց այդ շարքից կարելի է համարել, միաժամանակ փաստել, որ այն զգալի ազդակ է դարձել, նաև մտորելու առիթ տվել հանրային լայն շրջանակներին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը, որը հոկտեմբերին ցնցեց քաղաքական դաշտը իր տեսաուղերձով, անդրադառնում է օրախնդիր տարատեսակ հարցերի, ներկայացնում իր մոտեցումները հայկական բանակի, Հայաստանի աշխարհաքաղաքական տեղաշարժերի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և առավել զարգացնելու ուղղությամբ։ Իր խոսքում Արշակ Կարապետյանը նշում է, որ դեռ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանին վկաների ներկայությամբ ասել է0, որ նա չպետք է դառնա ՀՀ վարչապետ, հակառակ պայմաններում աղետն անխուսափելի է։ Ըստ Կարապետյանի, ինքն այլ կերպ էր տեսնում Հայաստանի ազգային անվտանգությունը` պաշտպանվելու, ում հետ ընկերություն անելու ուղիները։

Այսօրյա իրողությունների մեջ առանցքային հարցերից մեկն Ադրբեջանի նոր մարտահրավերներին դիմագրավելու կարողությունն է։ «Հայաստանի պատրաստ լինելը կախված է երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունից, ըստ որի պետք է կառուցվի այդ դիմադրությունը։ Իսկ հիմա եկեք նայեք Հայաստանի Հանրապետության ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը և համեմատենք նրանց և Թուրքիայի փորձը, կրթությունը մեր ղեկավարության փորձի ու գիտելիքի հետ ազգային անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Եվ հարց տանք, արդյո՞ք կարող է մեր ղեկավարությունը որևէ կերպ հաղթել այդ գայլերին, այսպես ասած` գրոսմայստերներին։ Կրթված մարդկանց, ովքեր կառուցում են իրենց քաղաքականությունը, ունեն ուժ, և գիտեն թե ինչ է ռեգիոնալ քաղաքականությունը»,- ասում է պաշտպանության նախկին նախարարը՝ պատկերավոր համեմատելով ՀՀ իշխանություններին Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների հետ. «Նույն բանն է, երբ բակի ֆուտբոլային թիմը պատրաստվի խաղալ Բրազիլիայի հավաքականի դեմ, ունի՞ բակի թիմը գոնե մեկ գնդակ խփելու հնարավորություն, Ես կարծում եմ, քիչ հավանական է»։

Արշակ Կարապետյանը նշում է, որ Հայաստանի գործող իշխանություններն այսօր չեն զբաղվում Արցախով, հրաժարվել են մեր հայրենիքի մի մասից, մինչդեռ հենց քաղաքական առումով Արցախի հետ կապված հարցը միակն էր, որի շուրջ կարծիք էին հարցնում Հայաստանից։ Մնացել է մեկ հարց՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմաբազայի առկայությունն ու ՀԱՊԿ անդամակցությունը. «Հենց ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին»։

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը, ՀԱՊԿ դեմ դեմարշները, ըստ Կարապետյանի, չափազանց վտանգավոր խաղեր են, որտեղ Հայաստանը խաղացող չէ. «Հայաստանի ղեկավարությունը դրվել է հեռակառավարվող վահանակի վրա, ղեկավարողը նստած է Ամերիկայի դեսպանատանը»։

Ո՞րն է Հայաստանի փրկության ուղին, ըստ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի։ «Մենք պետություն ենք կորցնում, հաջորդ հնարավորություն չի լինելու երբեք, չպետք է դա թույլ տալ։ Դա մեր հիմնական ու միակ նպատակն է, իսկ այնտեղ արդեն կան խնդիրներ, որոնցից առաջինը ներքին թշնամուց ազատվելն է՝ ի դեմս մեր ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության։ Ընդ որում, ազատվել ոչ միայն ղեկավարող կուսակցությունից, այլև նորմալ պետություն կառուցել»,- նշում է գեներալ-մայորը, որպես ուղիներից մեկը մատնանշելով կեղծված Սահմանադրության փոփոխումը, նախագահական կառավարման մոդելին վերադարձը։ Այդ ճանապարհին կարևոր է հանրության համախմբումը, բոլոր կարող ուժերի, իրական ընդդիմադիրների միասնականությունը, գաղափարական տարաձայնությունները մի կողմ դնելը:

Մինչդեռ՝ այսօր քաղաքական լուրջ հայտ ներկայացրած Արշակ Կարապետյանին ավելի շատ հարվածում են խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները։ «Իշխանությունը Հայաստանում դա Ազգային ժողովն է, նրանք նույնպես պատասխանատվություն են կրում Արցախի կորստի համար։ Ոչ միայն իշխող խմբակցությունը, այլև ընդդիմությունն է կրում պատասխանատվություն՝ իր թույլ չտալու անկարողության համար։ Խնդիրը հենց դրանում է կայանում և իշխող խմբակցությունն օգտվում է դրանից։ Ընդդիմությունն արտաքին վեկտորի փոփոխության հարցում անգամ չեն կարող ազդեցություն ունենալ և այս ընդդիմությունը ձեռնտու է իշխանություններին»,- ասում է Արշակ Կարապետյանը։

Նրա խոսքով, այսօր անգամ Ադրբեջանին է կենսականորեն անհրաժեշտ, որ Ռուսաստանը լինի տարածաշրջանում, իսկ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը վտանգում է նաև Ադրբեջանի գոյությունը, «Հայաստանը, որն այսօր բուֆեր է հանդիսանում, որը սահմանափակում է Թուրքիայի ամբողջական ազդեցությունն Ադրբեջանի նկատմամբ, այդ բուֆերը կդադարի գոյություն ունենալ և այստեղ արդեն Ադրբեջանը որպես ինքնավար պետություն դժվար թե լինի»։

Հայկ Առաքելյան