Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներէջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանին Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրելԹրամփի, նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները մի քիչ շոկային են տարբեր խաղացողների համար. միջազգայնագետը՝ «միջանցքի» արտապատվիրակման շուրջ քննարկումների մասինՕրվա Իշխանությունները սեփական իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքից դրդված մտել են աշխարհաքաղաքական բարդ խաղերի մեջ, որի հետևանքները կրում և կրելու են ՀՀ քաղաքացիները. Թադևոս ԱվետիսյանԼավրովը և Արաղչին ընդգծել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Կարևոր է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշnւմը՝ խաղաղության և կյանքեր փրկելու համար. Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԴպրոցի տնօրենը հափշտակվել է շուրջ 8 մլն դրամՊեկինում ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցելԱդրբեջանում ձերբակալվել է ավելի քան 4,000 անօրինական միգրանտԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի այն շահառուները, ում տրամադրված հավաստագրի իրացումից հետ՝ առկա է դրական մնացորդ, այսօրվանից կստանան էլեկտրոնային հաղորդագրությունՍամվել Կարապետյանը կալանավորված է բացառապես հարցազրույցի համար, այսինքն կալանավորված է առանց որևէ օրինական և իրավական հիմքի. փաստաբան62-ամյա տղամարդն ամառանոցում թմրամիջոց և զենք էր պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումըՀայտնաբերվել է Գյումրիում կաթի հավաքմամբ զբաղվող 34-ամյա տղամարդու մшրմինըՈւկրաինայում պատերազմը վերահսկողությունից դուրս կգա Կիևին ամերիկյան զենքի նոր մատակարարումների պատճառով. Թրամփի նախկին խորհրդականՆոր Հաճնի կամրջով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի«Հորիզոն» ճամբար․ ԱրարատԲանկի աջակցությամբ՝ դեպի առաջնորդություն և ֆինանսական գրագիտությունՀարուցվել են բողոքներ 3 դատական ատյաններում․ փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Լիանա Հարությունյանի գործիցԱյս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ Պապոյան
Քաղաքականություն

«Իրատես». Ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վիրուսակիրների թվին, փաստեց. «Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն: Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք»:

Թե նախկինում ինչ էր ասում Փաշինյանն ու հիմա ինչպես է տրամագծորեն հակառակը պնդում, բոլորն են հիշում, այդուհանդերձ, ինչ անել, որ երկրի վարչապետը կամ վախից մարդկանց «չչորացնի», կամ էլ գլխների տակ փափուկ բարձ չդնի։

Մի պահ պատկերացնենք, թե սովորական քաղաքացին ինչ է մտածում, երբ երկրի ղեկավարն ասում է, որ մեր գործերը լավ չեն. թույլ նյարդերով մարդիկ, հատկապես այս շրջանում, սոցիալ-տնտեսական խնդիրների մեծ բուրգն աչքի տակ ունենալով, խուճապի են մատնվում, առավել մեծ հոգեբանական խնդիրների առաջ կանգնում, իսկ քիչ թե շատ հոգեպես ուժեղ մարդիկ էլ սկսում են հասկանալ, որ այս տեմպերով երկրում ահռելի խնդիրներ են առաջանալու, որոնցից գլուխ հանել չի լինի, եթե անգամ մի կերպ վիրուսը հաղթահարենք։

Սակայն այս ամենի մեջ, որքան էլ զարմանալի է, կա մեկ հետաքրքիր բան։ Վարչապետի հայտարարություններին հասարակության զգալի հատվածն այլեւս լուրջ չի վերաբերվում, նրա խոսքը դադարել է հավատ ներշնչել։ Սկզբում, երբ մարդիկ դեռ հավատում էին Փաշինյանին, նա անպատեհ, վտանգն արհամարհող հայտարարություններ արեց, քաղաքացիները սկսեցին արհամարհել կորոնավիրուսը, թուլացրին զգոնությունը, իսկ հիմա երբ կորոնավիրուսն է իրեն շատ լավ զգում մեր երկրում, վարչապետի հայտարարություններին այլեւս հավատացող չի մնացել։

Ու հիմա ինչ էլ հայտարարի Նիկոլ Փաշինյանը, մարդիկ վերապահումով են ընդունելու։ Ինչ վերաբերում է վարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների անմիջական պատասխանատու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, նրա առնչությամբ հանրության մի ստվար հատվածի շրջանում կայուն կարծիք է ձեւավորվել, թե ինչպիսին չպետք է լինի առողջապահության նախարարը։

Փաստն այն է, որ վերահսկողությունից դուրս եկած վարակը, որ կարանտինը չեղարկելով, թողեցին քաղաքացու գիտակցությանը, այսօր ռեկորդային ցուցանիշներ է գրանցում, երկրի ղեկավարությունն էլ դարձել է միայն փաստ արձանագրող, ինչպես ասում են՝ հետեւից չի հասնում»: