Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բրյուսել և Փարիզ․ Փաշինյանից հաշիվ էին պահանջում ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ»
Այս ազգային նեգատիվիզմի դեմն առնելու համար պետք են պոզիտիվ, խոշոր, նոր հանրային պրոյեկտներ․ միայն այդպես է հնարավոր մարզավիճակի բերել հասարակությանը․ Վահե ՀովհաննիսյանՎերջին 4 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 143 մեքենա․ Գևորգ ՊապոյանԻդրամը՝ Tech Week 2025-ի մասնակիցՄիայն հանրաքվեով է հնարավոր Հայաստանի որևէ տարածքի փոփոխություն անել. Մենուա ՍողոմոնյանՀՀ իշխանությունները խոսում են կառուցողականության մասին, իսկ Ադրբեջանում մարդիկ դատվում և ճնշումների են ենթարկվում, իսկ մեծ թվով մարդկանց ճակատագիր էլ շարունակում է անհայտ մնալ․ ԱբրահամյանՍարյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կատարելու նպատակով նախագծվել են երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ․ քաղաքապետարանՊետք է կարողանանք օգտվել միջազգային բարենպաստ հանգամանքներից. Ավետիք Չալաբյան Եթե որևէ երկիր մեզ վերահսկեց, նշանակում է՝ մենք անկախության մասին չենք կարող խոսել․ Նաիրի ՍարգսյանԶրույց ունեցա ներկա գտնվող հայրենասեր երիտասարդներիս հետ՝ կարևոր քննարկում էր. Մհեր ԱվետիսյանTeam-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել ԳեղարքունիքումԱյսօր Չինաստանում կհանդիպեն Լավրովն ու Արաղչին7 օր է՝ վահանակն այս վիճակում ընկած է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկում․ քաղաքացիՄեկնարկել է Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի նորոգման աշխատանքըՍտրադիվարիուսի ջութակները` ԿապանումԿապան ֆեստը՝ պատանի երաժիշտների մոտիվացիաՆիկոլն Ալիևի հարճն ու կամակատարն է. Դավիթ Սարգսյան Բայց աննախադեպ «ինքնիշխան» ենք, խոսք չկա. Վարդան ՈսկանյանՈղբերգական ավտովթար է տեղի ունեցել Մասիսում․ զոհ ու վիրավորներ կանԵվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ ՆահանգներիԱրդյո՞ք բանջարեղենն ավելի լավ է աճում արևային վահանակների տակ. գիտնականների զարմանալի հայտնագործությունը
Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Ղազինյան

Artur Ghazinyan-ի ֆեյսբուքյան էջից՝

Որևէ բանական և մտածելու ունակ մարդու մոտ կասկած չի հարուցում այն, որ Գագիկ Ծառուկյանը երեկ կալանավորվեց բացառապես քաղաքական դրդապատճառներով:
Հեռու եմ այն մտքից, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք չի բաժանվել, բայց նաև դժվար է հավատալ, որ դա արել է միայն ԲՀԿ-ը:
Շատ վերլուծաբանների կարծիքով Ծառուկյանի մեկուսացումը կապված է հոկտեմբերի 8-ին նշանակված հանրահավաքի հետ, ինչ իհարկե չի բացառվում:
Բայց շատերը մոռանում են, որ այս իշխանության հիմքում բանսարկու «լրագրողներն են», որոնց կյանքի միակ նպատակը տեղեկատվություն արտադրելն է, ու բացարձակ կարևոր չէ, ճիշտ է՞ այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ: Կարևորը «ճոխ» վերնագիր լինի, որ շատ թերթ ծախվի ու շատ լայք հավաքի:
Սա կեղծարարների ու ստախոսների իշխանություն է, որը չունի ոչ մի սրբություն, արժեք, իդեալ, նրանց համար կարևորը փողն է ու վաճառված թերթերի քանակը: Դե իսկ գնորդ միշտ էլ կգտնվի, ամենավերջում շանտաժը միշտ կա:
Սակայն բացի թերթ ծախելուց ու լայք հավաքելուց, այս բանսարկու «լրագրողների» համույթը սովորել է նաև կառավարել տեղեկատվական հոսքերը՝ իրենց համար վտանգավոր տեղեկատվությունը նոր խայպով խլացնելու միջոցով:
Ծառուկյանի կալանքի որոշումը էապես խլացրեց պետական շահի դեմ և ժողովրդի թիկունքում թշնամու հետ գաղտնի պայմանավորվելու մասին ինքնախոստովանական ցուցմունքի աղմուկը:
Արցախի շուրջ ընթանում են ծայրաստիճան վտանգավոր գործընթացներ, որոնք սպառնում են Հայկական երկու պետությունների անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, սահմանը հսկող մեր երեխաների կյանքին և առողջությանը:
Կրիտիկական պահին այս շրջիկ կրկեսը՝ իր ծաղրածուներով և բանսարկու լրագրողներով, կհեռանա Հայաստանից՝ մեզ թողնելով արհավիրքի շեմին գտնվող Հայրենիք, որը մենք նորից կպաշտպանենք, կհաղթենք ու կվերակառուցենք:
Հ.Գ. Ծառուկյանն ամուր կամքի տեր աձնավորություն է, նա կդիմանա, չի կոտրվի անազատության մեջ:
ՀԻՄԱ ԿԱՐԵՎՈՐԸ ՍԱՀՄԱՆԻՆ ԶԳՈՆ ԵՎ ՈՒՇԱԴԻՐ ԼԻՆԵՆՔ