Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ»
Գլխի hրազենային վնաuվածքnվ հիվանդանոց է տեղափոխվել ռուսական ռшզմաբազայի զինծառայողԵվրախորհրդարանը պահանջել է Վրաստանն անջատել SWIFT համակարգիցՆոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ումԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձգտմանը. Պետդեպարտամենտ«Իրավունք». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել«Հրապարակ». ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջիԴավիթ Գալստյանն ու 590 հազար դոլար հափշտակածը նույն խցում են․ «Հրապարակ»Իրավական աբսուրդ՝ գլխավոր դատախազի մասնակցությամբ. «Հրապարակ»Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք ենՍպառողական զամբյուղի մթերքներն ամռան շեմին կրկին թանկացել են. «Ժողովուրդ»Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025-ինԷջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն. «Ժողովուրդ»Սյունիքի մարզում «ՎԻԳԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կառուցվող շինության տանիքի համար բերված բազալտե եզրաքարը ընկել է 7-ամյա տղայի վրա․ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքըՄալայզիայում տեղի է ունենում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԵրևանում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններԹուրքիայում Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 16-ամյա քաղաքացիՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա Կոստանյան
Հասարակություն

Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ՝ ասել էր Վրեժ Ավետիսյանը

Հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհած՝ Վրեժ Ավետիսյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 21-ին: Իրավաբան.net-ի հետ զրույցում Վրեժի մայրը՝ Լուիզա Ավետիսյանն ասաց, որ Վրեժը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 30-ին, ծառայել է Մատաղիսում.

«Գնալու եմ ամենահեռու տեղում, ամենադժվար դիրքերը պահեմ, լավ ծառայեմ ու գամ»,- ասել էր Վրեժը:  Մայրը պատմում է, որ Վրեժն այնքան լավ էր ծառայել, որ  հրամանատարները նրան ուղարկել էին ռազմական ուսումնական զորամասում վերապատրաստման. «Սերժանտի կոչումով ու շնորհակալագրով վերադարձել էր Մատաղիս: Որոշել էր՝ այդ կոչումով Պոլիտեխնիկական համալսարանում սովորել»,-պատմում է մայրը:

Վրեժն ընտանիքի 6 երեխաներից ավագն էր: Մայրն ասում է, որ աշխատում ու իր քույր-եղբայրներին հոր նման պահում էր, պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:

Սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրը, զանգել էր եղբորն ու ասել, որ պատերազմ է սկսվել, որ երեխաներին լավ նայի: Դրանից հետո ընտանիքի անդամները լուր չեն ունեցել Վրեժից:

«Որ զանգեցի հրամանատարին Վրեժիցս լուր իմանամ, հրամանատարն ասաց, որ հերոս տղա եմ ունեցել, միայնակ մարտի է բռնվել և մոտ 25 թուրք զինյալ է ոչնչացրել, 2 տանկ է խփել, դուք հերոս եք ծնել: Վերջում էլ ասաց՝ կներեք մեզ: Վրեժս այդպես էլ չվերադարձավ, որ իր նպատակներն իրագործեր: Շատ նպատակներ ուներ»,- ասաց Վրեժի մայրը:

Վրեժ Ավետիսյանը զոհվել է սեպտեմբերի 27-ին:

 

Ավելին՝ այստեղ