Գլխագրեր
13:36 Ստի, կեղծիքի և պարտության սիմվոլ իշխանությունը օր առաջ պետք է հրաժարական տա. Արտակ Թովմասյան 12:00 Հանրությունը պետք է դուրս գա ապատիայից ու ասի՝ ռադդ քաշի11:24 1988թ․ փետրվարի 20. 33 տարի անց նույն հրապարակում ժողովուրդը կրկին ոտքի է ելնում՝ տեր կանգնելու իր հայրենիքին ու հաղթանակին. Արսեն Բաբայան 11:03 Հայաստանի անվտանգային խարիսխները՝ ըստ Խաչիկ Ասրյանի 12:22 Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում 13:35 Ֆեյսբուքի հայկական տիրույթում բազմաթիվ հայախոս թուրք-ադրբեջքնցիներ են հայտնվել, նարնք պաշտպանում են դավաճան նիկոլին. Արսեն Բաբայան 19:43 Բարձր տեխնոլոգիաների կռիվը. Դասեր, որ պիտի քաղենք 18:54 Դեռեւս հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ կանգնեցվի պատերազմը. Շարմազանով 19:18 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ` Երևանում19:34 ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը

Ազերիները Վահագն Հովակիմյանին թաղել են որպես հերոսի

Forrights.am-ը գրում է.

Որ պատերազմը սկսվեց, 20-ամյա Վահագն Հովակիմյանը 1 տարի երեք ամսվա ժամկետային զինծառայող էր: Այդ ընթացքում մեկ անգամ էր տուն գնացել՝ անցյալ գարնանը: Իսկ սեպտեմբերի 17-ին ծնողները նրան տեսան վերջին անգամ՝ Մատաղիսի զորամասում: Համավարակի պատճառով այցելություններն արգելված էին: Հայրը՝ Հրաչյան , որ Ռուսաստանից էր եկել ու վաղուց որդուն չէր տեսել, մի կերպ համոզել էր հրամանատարին, որ թույլ տա մի քանի ժամով տեսակցել որդուն: Դա նրանց վերջին հանդիպումը եղավ, ու հետո արդեն ընտանիքը հաճախ է հիշում այդ օրը:

Մատաղիսը Վահագի համար ճակատագրական տեղ էր, որտեղ նա ձգտում էր ու հասավ, չնայած մի անտեսանելի ձեռք, կարծես, անընդհատ հետ քաշեր նրան: Զորակոչի ժամանակ առողջական խնդիրների պատճառով ուզում էին տարկետում տալ, բայց Վահագը մտավ զինկոմի մոտ ու հրաժարվեց տարկետման իրավունքից: Երևանում էլ, վիճակահանության ժամանակ թուղթը ձեռքից արկղն ընկավ: Կարող էր ուրիշ թուղթ վերցնել, բայց նա կրկին նույնը հանեց՝ իր թուղթը, վրան սևով՝ Մատաղիս: Ծնողները պատմում են, որ սկզբում տխրել էր, քանի որ ամենադաժան բարքերով զորամասերից մեկն էր Մատաղիսը: Բայց հետո նույնիսկ հպարտանում էր Վահագը, որ ինքը Մատաղիսի դիրքը պահող զինվոր է: «Մատաղիսի դիրքը պահելը պատիվ է», — ասել է նա:

Մնացին մենակ՝ ձորի բերանին

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան 7.20 տնեցիները բացում են «ֆեյսբուքը» ու տեսնում՝ լայնածավալ հարձակում Արցախի վրա: Առաջին հարվածը՝ Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, նրանք վերցրեցին իրենց վրա: Հանկարծակի դիվերսիոն հարձակում եղավ Մատաղիսի դիրքի վրա: Թուրքը մտավ դիրք, մտավ խրամատ, մտավ զորամաս: Զինվորների անվտանգությունն ապահովելու նպատակով նահանջելու հրաման տրվեց: Երեխեքը գիշերվա կեսին անտառներով հետ փախան: Կապը Վահագի հետ առ ժամանակ խզվեց: Վահագին տեղափոխեցին այլ դիրք՝ Մարտակերտն ու հարակից գյուղերը, Ստեփանակերտի ճամփան հսկող 530-րդ բարձունքը: Երեք հրամանատարներ են այստեղ զոհվել: Չորրորդին չուղարկեցին: Խառը վիճակ էր արդեն: Օգնության եկած կամավորներից շատերը հեռացան, դիրքը թողնելով 18-20 տարեկաններին: Նրանք մնացին մենակ, 530-րդ բարձունքից իջնող ձորի բերանին կանգնած: Ոչ ելք կար, ոչ մուտք:

Հանել միայն վիրավորներին, դիերին թողնել

Պաշտպանական գծի մեջտեղում մոբն ու կամավորներն էին, և այստեղ էր սպասվում հարձակումը: Բայց հակառակորդը խփել է ձորի ձախ ափից: 7 հոգի առավոտյան 6 անց տաս ընդունել են մարտը: Սկսվել է՝ արկերի տեղատարափ, ավիացիա, հրետանի: Վահագը, որ դասակի հրամանատարն էր, կռվել է 5 զենքից, մեկը դրել, մյուսով է կրակել: Հավերժ Փառք էդ տղաներին: Հենց սկզբից մի քանի հոգի վիրավորվել են: Ա-ն է զոհվել: Հետո եկել է հրաման նահանջել, հանել միայն վիրավորներին, դիերին թողնել: Դիերի վրա շատ ժամանակ է գնում: Տղաներից մեկը՝ 18 տարեկան, որ Վահագից 20 մետր աջ ոտքերից ծանր վիրավոր, արնաքամ պարկած էր, զենք են տվել, որ պաշտպանի իրեն: Նա խնդրել, ասել է՝ ինձ իջեցրեք: Բայց տղաները չեն կարողացել իջեցնել: Զենքը թողել են մոտը, գնացել են: Նրան սպանել է թշնամին՝ ողնաշարից ու գլխին կրակելով: Թշնամու զինվորները եկել են անանուն այդ բարձունք հայկական զինվորական համազգեստով, թևերին կարմիր ժապավեններ կապած: Վահագը չի իջել դիրքից: Ընկերներին ասել է՝ ապահով իջեք, ես ձեզ կպահեմ, մեկը պետք է պահի, թ՞ե չէ: Ասում են՝ խրամատում արդեն դեմ առ դեմ հանդիպել է ազերիներին: Վիրավոր, մի ոտքը կտրված, մարտի է բռնվել ու վերջում նռնակով պայթեցրել է իրեն, որ գերի չընկնի: Հոկտեմբերի 13-ն էր: Մահից երեք օր առաջ կարողացել է զանգել է քույրիկին, ծնունդը շնորհավորել, մորն էլ, Անժելային, ասել է՝ ձեզ լավ պահեք, լավ եղեք, ու անջատել է հեռախոսը: Այդ պահին լաց է զգացել մայրը նրա ձայնում: «Տղաս հեկեկում էր, թեև լացող չէր, գիտեր, ինչ է լինելու», — ասել է մայրը՝ Անժելան, իսկ հայրը՝ Հրաչյան, հուղարկավորության ժամանակ ասել է. «Ճիշտ ապրել է, ճիշտ ծառայել է և ճիշտ զոհվել է»: Բայց շատ ավելի ուշ: Երեք ամիս է փնտրել նրա մարմինը:

Դիակը՝ որպես վալյուտա

Վահագի մահվան լուրը հարազատները ստացել են հոկտեմբերի 18-ին նրա ընկերներից: Ու սկսվել են ընտանիքի ամենածանր օրերը: Հիվանդանոցներում, մորգերում անարդյունք փնտրտուքից հետո հայրը որոշել է գնալ արդեն ադրբեջանական ուժերի ձեռքին գտնվող այն բարձունքը, որտեղ զոհվել էր որդին: Նրան դիմավորել են զենքով, թույլ են տվել, որ գնա ձորի բերան: Նույնիսկ տեղն են ցույց տվել, թե որտեղ կարող էր դի լինել թաղված: Հայրը փորել ու զինվորական սապոգ է տեսել: Հանել է գլուխը կտրած, թևը պոկած մարմին: Ազերիներն իրեն ասել են. «Դին վերցու ու գնա, թե չէ քեզ էլ ենք այսպես անելու»: Վերցրել ու գնացել է: Հետո պարզվել ՝ Ա-ի մարմինն էր: Հրաչյան զանգել է Ա-ի հարազատին, ասել՝ ձեր դին բերել եմ:

Մի քանի օրից կրկին գնացել է բարձունք: Էս անգամ՝ եղբայրներով: Հայկական կողմի հետ պլան են մշակել: Կապ են տվել ադրբեջանցիներին, ասել են՝ մենք ձերոնցից մի դիակ ունենք, թողեք, էս մարդը գա, իր որդուն գտնի, ձեր դիակը տանք ձեզ: Էն կողմից պատասխանել են՝ մեկը չեք տալու, երկուսն եք տալու, որ թողենք, մտնեք: Մերոնք դեմ չեն եղել, բայց իրենք էլ են պայման դրել՝ երկուսը տանք, փոխարենը երեք դի տվեք: Այսպես էլ բարիշեցին: Սակարկության ավարտին, դիակները տվին-առան, ու Վահագի հայրը նորից մտավ բաղձալի բարձունքի տարածք:

Նրան մոտեցել են առանց զենքի՝ մայոր, գնդապետ, զինվոր, թարգմանիչ, մի մեծ խմբով: Ասել են. «Էս ամբողջը մեր տարածքն է: Ձեզ զինվոր է պետք, զինվոր ենք տալիս, բահ է պետք, բահ ենք տալիս, պետք է՝ մենք էլ ձեզ հետ կգանք, կօգնենք ամեն ինչով: Փնտրեք ու գտեք ձեր երեխուն, մենակ թե մինի վրա չպայթեք: Ամբողջ օրը ձեր տրամադրության տակ է»:

Ռուսերեն են խոսել ադրբեջանցիները: Նրանցից մեկը ասել է. «Գիտեք, մեզ հաճել՞ի է էս ամենը: Երանի, էն օրերը, որ մենք իրար հետ дружно ապրում էինք: Մի գուցե, կգան էլի էդ օրերը»: Իսկ գնդապետը տմբտմբացրել է Հրաչյայի ուսը. «Քո շեխիդին դու գտնելու ես: /շեխիդ՝ ադրբեջաներեն հերոս, հանուն հավատքի տառապյալ/ Քո տղան շեխիդ ա եղել: Մենք շեխիդներին սրբի պես ենք պահում ու հարգում: Ման արի, անպայման կգտնես»: Ու ման են եկել եղբայրները: Ու զինվորների մասունքներ են գտել՝ ծնոտ, թև, ոտք: Ասել են. «Մի քանի ընտանիքի մասունք ա: Տանենք, իրանց տանք: Թող իրենք էլ թաղեն իրենց երեխեքին»:

Վահագն Հովակիմյանի մարմինը բարձունքում չի եղել:

Նրան գտել են Ստեփանակերտի դիահերձարանում, երբ լուր են ստացել, որ հունվարի 6-ին դիահերձարան երեք մարմին են բերել՝ երկուսն անճանաչելի են, մենակ ոսկրերն են մնացել, մեկը՝ պահպանված: Պահպանված մարմինը Վահագինն էր: «Հովակիմյան Վահագն Հրաչյայի», — կարդացել են գրպանի փաստաթղթերում: Չոքել են, լացել են, ու նոր հասկացել են, որ Վահագին շեխիդի պես են թաղել՝ սրբորեն ու պատվով հանձնել են հողին: Անգամ Աստվածաշունչն են թողել գրպանում:

Հ.Գ. Վահագն Հովակիմյանի մարմինը հուղարկավորել են հունվարի 13-ին:

 

Ավելին՝ այստեղ 

Լրահոս
Էրդողանն ու Ալիևը սրան ոնց ուզում` տշում են. Շարմազանովը` Փաշինյանի մասինՁեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ)«Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն ԱշոտյանUcom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներԳեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր էՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել Արտակ Թովմասյանը խմբակցություններին իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ է անումԱրայիկ Հարությունյանը նոր հրամանագիր է ստորագրել ՀՐԱՏԱՊ. ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարները խոսել են իրար հետ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական կործանիչներ՝ Երևանի երկնքում cՎալերի Օսիպյանը կոչով է հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը նոր հայտարարություն տարածեց Ոստիկանությունը հայտարարություն է տարածել Նիկոլի սիրտը նոր «Մարտի 1» է ուզում․ ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պարտավոր են միանալ բանակին. Անդրանիկ Թեւանյան «Ադրբեջանցուն ասացի՝ խնդրում եմ, հեռախոսը փոխանցիր Նարեկիս՝ ձայնը լսեմ, պատասխանեց՝ արդեն ուշ է՝ նրան սպանել ենք» Նիկոլ Փաշինյանը օդանավի պատրաստ լինելու և երկրից փախչելու մասին ՀՐԱՏԱՊ. Թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից Կոչ ենք անում 15:00-ից հավաքվել Ազատության հրապարակում. Էդուարդ ՇարմազանովՀՐԱՏԱՊ. Արցախի նախագահը՝ Հայաստանում այս ժամերի ընթացքում ստեղծված լարված իրավիճակի մասին. նա Երևանում է «Հայոց Արծիվների» հրատապ հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը Որ դեպքում բանակը կմտնի Երևան, իսկ հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները ՀՐԱՏԱՊ․Նիկոլ Փաշինյանն ազատեց ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ամեն ինչ ունի իր սահմանները. ՀՀ զինված ուժերը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Հայտարարություն Արծրուն Հովհաննիսյանը մեկնել է ԱՄՆ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Mercedes-ը տապալել «Կինո Հայրենիքի» տուֆե հսկայական սյունը Պետական տուրքը նախկին 1500 դրամի փոխարեն՝ կդառնա 6000 դրամ. ԱԺ հանձնաժողովն ընդունեց նախագիծը Կենդանակերպի այս նշաններին ուղղակի դժվար է սիրել իրենց բնավորության պատճառով Խաչիկ Ասրյան. Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը Լույս չի լինի Երևանում և 4 մարզերում Իրո՞ք խնդիրները լոգիստիկ էին, թե՞ կան ավելի լուրջ պատճառներ. զենքի արտադրության փոխարեն՝ ներմուծո՞ւմ․ «Փաստ» ՊՆ-ը հայտարարություն է տարածել Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է Ու՞մ է ձեռնտու այս ծանրագույն իրավիճակում խայտառակ կերպով լարել իրավիճակը մեր և Ռուսաստանի միջև. Արման ԱբովյանՓաշինյանի աջակիցը հայհոյանքներով հարձակվել է Yerkir.am-ի թղթակցի վրաՅո՞ երթաս, ապիկար իշխանություն. (տեսանյութ)«Հիշիր, կապիտուլյանտ. քո հետևից գալու են». Արմեն ԱշոտյանԵրևանում կառուցվում է աշխարհի ամենաարագ ինտերնետ ցանցերից մեկըՈղբերգական դեպք․ ջրանցքում հայտնաբերվել է տղամարդու դի Փաշինյանը հերթական անգամ ստել էԿասեցվել են հացի և գազավորված ըմպելիքի արտադրությունների գործունեությունըՎրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է Բացահայտում Ենք Լիլի Հովերի Գեղեցիկ Ընտանիքն Ու Նրա Երեք Մասնագիտությունները. ՖՈՏՈ