Անելու եմ ամեն ինչ, որ հայ կինը ոչ թե տոնական օրերին, այլ ամեն օր ապահով զգա հայրենիքում. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել է մայրերին ապրիլի 7-ի առիթով․ 

 «Սիրելի՛ հայուհիներ, եղբայրական սիրով, որդիական պատասխանատվությամբ ու ակնածանքով շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ 

2021-ի ապրիլի 7-ը, ցավոք, սովորական տոնական օր չէ, և այսօր առաջին հերթին իմ խոնարհումն ու երախտագիտությունն եմ ուզում հայտնել մեր հերոսածին մայրերին, հայրենիքի սահմանների անառիկության համար սեփական մարմինը վահան դարձրած առյուծասիրտ տղաների քույրերին, կանանց ու դուստրերին։ 

Հայրենիքին քաջարի որդիներ նվիրած սիրելի՛ մայրեր, ձեր՝ բացառապես հայ մորը բնորոշ հայրենասիրության, հոգատարության, հետևողականության, իմաստության և անմրցելի ուժի շնորհիվ է, որ մեր հայրենիքի թիկունքին մշտապես կանգնած են սեփական հող ու ջրի գինն իմացող խիզախ մարտիկներ։

 

Հայ կինն ունեցել և շարունակելու է ունենալ անկյունաքարային դեր մեր ընտանիքների ամրության, պետության կայացման և հայրենիքի շենացման գործում։ Համարձակորեն շարունակե՛ք ձեր աստվածահաճո առաքելությունը, իսկ մենք՝ ձեզ հենարան։

Եվս մեկ անգամ շնորհավորում և իմ անունից խոստանում եմ՝ անելու եմ ամեն ինչ, որպեսզի հայ կինը ոչ թե տոնական օրերին, այլ ամեն օր իրեն գնահատված ու ապահով զգա արժանապատիվ հայրենիքում»։

«Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին Լոռին հանքացու չի, դո‘ւրս մեր մարզից...․ Անահիտ Կարապետյան Տեսանյութ. «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Դրսում հլու, ներսում նազար «Քայլոները» պառլամենտի Գերիները մեր երեխաներն են, ես չեմ տարբերում նրանց իմ երեխաներից. Արտակ Թովմասյան (տեսանյութ) Մի կողմ քաշվեք ու մենք թույլ չենք տա այս ազգակործան պատուհասներին վերարտադրվել Վանեցյանի «վտանգավոր» լռությունը Լուսավոր Հայաստանի պատգամավորները հանդիպել են ուսանողների հետ «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը բարեկամ Ռուսաստանի Զինված Ուժերի կազմում պատրաստ է կռվել ՆԱՏՕ-ի դեմ` պաշտպանելով Հայաստանի ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը Հայաստանում տեղի կունենա Լոս Անջելեսի ամենահայտնի խմբի մեներգիչի համերգը «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը». Ձախ Հարութը միացել է Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ֆլեշմոբին Տեսանյութ․ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան՝ «Հայոց Արծիվների» ցուցակում Վերջը ի՞նչ եղան Զինծառայողների հիմնադրամի փողերը Ոստիկանները տեղում ձերբակալեցին. սարսափելի հանցանք, որը քայքայում է պետությունը (տեսանյութ) Ադրբեջանցիներն արդեն իրենց երեխաներին զբոսանքի են տանում հայտնի պուրակում (լուսանկար) Մահացել է Արա Արթյանը Ինչու դահլիճ չի տրամադրվել ՀԱԿ-ին. պարզաբանում է Արտակ Թովմասյանը (տեսանյութ) Քարվաճառում Ադրբեջանի ԶՈՒ ուղղաթիռ է կործանվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 10 ժամ գազ չի լինելու Դոլարի փոխարժեքը կրկին աճել է. եվրոն ևս թանկացել է
website by Sargssyan