Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով իրենց կողմից կառավարվող կեղծ ներդրումային հարթակները՝ համակարգչային տարբեր ծրագրային ապահովումների, ցանցի կիրառմամբ հեռահար հասանելիություն են ստացել հիմնականում եվրոպական պետություններում բնակվող անձանց տարբեր հաշիվներին, բանկային հաշվեհամարներին և խնայողություններին, որոնցում ոչ օրինական հիմքով կատարել են փոփոխություններ: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Մասնավորապես՝ բանկային քարտերը կցել են տարբեր վիրտուալ՝ իրենց կողմից կառավարվող հարթակներին, ինչպես նաև դրանցում կատարել առկա տարբեր արժույթների, կրիպտոհաշիվների փոփոխություններ և փոխանցումներ՝ հափշտակելով առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցները:
Կատարված հափշտակություններից հետո հանցավոր կազմակերպության անդամները ֆինանսական միջոցները փոխանցել են բազմաթիվ կրիպտոդրամապանակների և ՀՀ-ում գործող տարբեր կրիպտոարժույթների փոխակերպման կետեր փոխանցելով՝ կանխիկացրել են: Այնուհետև, կանխիկացված գումարն օգտագործել են հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձանց արտարժույթի տեսքով կանխիկ գումարներ բաժանելով, տարածքի վարձավճարներ հատկացնելով, ինչպես նաև այլ նպատակներով:
Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով կատարված համակարգչային հափշտակությունը)։
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք