Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Մեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունըԱրցախցիներից 200-250 հազար դրամ են պահանջում՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար. ահազանգՆոր խստացումներ Ռուսաստան մուտք գործելուց առաջ միգրանտների համարԳետազատ բնակավայրում ինչպես է մոլորվել 4-ամյա երեխան. դեպքի մասին մանրամասներ է հայտնել ՆԳՆ խոսնակըՄինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ ՍտեփանյանԿեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրվարույթն ուղարկվել է դատարանՄալթայի պատճառով ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ․ PoliticoՈ՞ւմ է իր հետ Ռոմանոս Պետրոսյանը տանելու ՀԷՑ.MediaHubԳլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումներիԱվելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ)ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԵրևանում ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելում մասամբ ընկել էԷրդողանի գիրքը նվեր էր, Փաշինյանը պետք է հրաժարվե՞ր. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՉդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է ԿիևՎրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանում
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ապրիլի 7-ի կապակցությամբ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Սիրելի՛ մայրեր և քույրեր,
Այսօր Մայրության և գեղեցկության օրն է.
Բոլոր ժամանակներում էլ հայ կնոջ առաքելությունն անկյունաքարային է եղել մեր պետության կյանքում, սակայն մեր հայրենիքի համար դժվարին և բարդ այս ժամանակահատվածում էլ ավելի է կարևորվում հայ կնոջ ուրույն դերն ու առաքելությունը: Հայ ընտանիքների հիմնասյուն հանդիսացող կինը մշտապես կանգնած է եղել ազգի հարատևման, մեր ձեռքբերումների ու նվաճումների ակունքներում և վստահ եմ, որ այսօր էլ հնարավոր չի լինելու կոտրել հայ կնոջ տոկունությունն ու ապագայի հանդեպ լավատեսությունը:
Այսօր առանձնահատուկ խոնարհումի ու երախտիքի խոսք եմ ուզում հղել 44-օրյա արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր բոլոր հերոսների մայրերին և կանանց: Վստահ եմ, որ ձեր հարազատների կորստի անդառնալի մորմոքը բառերով հնարավոր չէ սփոփել, որ այս վերքը երբեք չի սպիանալու, բայց մենք բոլորս հենց մեր հերոսների հիշատակի անմահության համար պետք է ամուր և պինդ լինենք, քանզի մենք մեր հերոսների սերունդներին հաղթանակած հայրենիք վերադարձնելու պարտք ունենք: Իմացե՛ք, որ դուք մենակ չեք: Այս կորուստը մեզանից յուրաքանչյուրինն է և մեր նահատակված հերոսների հիշատակն անմար պահելը մեզանից յուրաքաչյուրի պարտքն ու առաքելությունն է:
Աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրերին մաղթում եմ խաղաղ գարուններ, կամք և տոկունություն…
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…