Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Մինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ ՍտեփանյանԿեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրվարույթն ուղարկվել է դատարանՄալթայի պատճառով ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ․ PoliticoՈ՞ւմ է իր հետ Ռոմանոս Պետրոսյանը տանելու ՀԷՑ.MediaHubԳլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումներիԱվելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ)ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԵրևանում ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելում մասամբ ընկել էԷրդողանի գիրքը նվեր էր, Փաշինյանը պետք է հրաժարվե՞ր. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՉդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է ԿիևՎրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանումՆիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան ԱՄՆ-ում դադարեցնում են արևային էներգիայի սուբսիդիաներըԿասեցվել է «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթըԻջևան-Սևան-Երևան ավտոճանապարհին բախվել են «Chevrolet Cruze»-ն ու մոտոցիկլը. կին մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Քաղաքականություն

Դատարանը բավարարել է Լուսավոր Հայաստանի հայցը

Տարոն Սիմոնյանը գրում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ հրապարակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/26016/02/20 գործով վճիռը, որով Դատարանը բավարարել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, պատգամավորներ Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հայցն ընդդեմ "Սկիզբ Մեդիա Կենտրոն" ՍՊ ընկերության։ Դատարանը մասնավորապես վճռել է՝
Էդմոն Մարուքյանի, Արմեն Եղիազարյանի և Տարոն Սիմոնյանի հայցն ընդդեմ «ՍԿԻԶԲ ՄԵԴԻԱ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊ ընկերության հերքում տարածելու պահանջի մասին, բավարարել:
Պարտավորեցնել պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանն իրեն պատկանող «Առաջին լրատվական» (https://www.1in.am/) կայքում վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում իր հաշվին տարածել 2020թ. հունիսի 19-ին հրապարակված ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» վերտառությամբ նյութի հերքումը՝ նույն կայքում, «հերքում» խորագրի ներքո՝ տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով՝ չզիջելով այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությունից հօգուտ հայցվորներ Էդմոն Հրաչիկի Մարուքյանի, Արմեն Էդիկի Եղիազարյանի և Տարոն Վարդանի Սիմոնյանի համապարտությամբ բռնագանձել 4000 ՀՀ դրամ՝ որպես հայցվորների կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: