Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Արցախցիներից 200-250 հազար դրամ են պահանջում՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար. ահազանգՆոր խստացումներ Ռուսաստան մուտք գործելուց առաջ միգրանտների համարԳետազատ բնակավայրում ինչպես է մոլորվել 4-ամյա երեխան. դեպքի մասին մանրամասներ է հայտնել ՆԳՆ խոսնակըՄինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ ՍտեփանյանԿեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրվարույթն ուղարկվել է դատարանՄալթայի պատճառով ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ․ PoliticoՈ՞ւմ է իր հետ Ռոմանոս Պետրոսյանը տանելու ՀԷՑ.MediaHubԳլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումներիԱվելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ)ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսըԵրևանում ջրախողովակներ տեղափոխող «Ford»-ի վրայից մի կապոց Խանջյան փողոցի թունելում մասամբ ընկել էԷրդողանի գիրքը նվեր էր, Փաշինյանը պետք է հրաժարվե՞ր. վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալՉդառնաք ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացի հովանավորներ․ Մարուքյանը՝ ԵԽ նախագահինԷմոցիոնալ խոսքերի, կիսաճշմարտություններ ասելու, կենացներ խմելու ժամանակներն անցել են․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը փորձում է մեզ զինաթափել, ինչպես Մեծ եղեռնի ժամանակ էին անում. Արմեն ՄանվելյանՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգինԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնացը ժամանել է ԿիևՎրացի Ռիչմոնդն ու արաբ Շեյխը նորից հետաքրքրված են Ազատեկի ոսկու հանքով, բայց Վայք համայնքը դեմ է. Hetq.am«Մետրոպոլիտենում թերհավաքագրում չկա, կեղծ նարատիվներ մի՛ ստեղծեք», «ավտոբուսների մասով թերհավաքագրումը 3 մլրդ դրամ է». քննարկում` քաղաքապետարանումՆիկոլին թվում է, թե դեռ մարտի 1-ն է, ինքն էլ փողոցում է. Արամ Պետրոսյան
Մամուլի տեսություն

Պոպուլիզմն արտաքին քաղաքականության մեջ անընդունելի շռայլություն է․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր Հայաստանում հակառուսականությունը մի տեսակ «մոդայիկ» է։ Սա ոչ թե զարմանալի, այլ ցավալի փաստ է։ Ինչո՞ւ ցավալի, քանի որ անվտանգային ու գոյութենական նման սպառնալիքներ ունեցող երկրում, ինչպիսին մերն է, քաղաքական օտար քամիների ներքո աշխատող ուժերն ու շրջանակները, սպասարկելով աշխարհաքաղաքական տարբեր խաղացողների շահեր, առաջին հերթին հարվածի տակ են դնում մեր պետության անվտանգությունը, մեր քաղաքացիների ապագան, մեր ինքնիշխանությունը։ Հարյուրավոր տարիներ Ռուսաստանը մեր տարածաշրջանում եղել է այն միակ պետությունը, որն անգամ աշխարհաքաղաքական ամենաբարդ իրավիճակներում կայուն ու հետևողական աջակցություն է ցուցաբերել հայ ժողովրդին, իսկ հետագայում նաև հայկական պետությանը։

Դա նաև տեսանելի էր 44օրյա պատերազմի օրերին։ Այսօր, երբ հայկական պետությունը կանգնած է լինել-չլինելու ճամփաբաժանին ու ներկա քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ընտրություններ են նշանակված, պետք է արձանագրել, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք իշխանություն ստանալու հայտ են ներկայացրել, պետք է առաջնահերթ մեկ հիմնական հարցի անդրադառնան. 44-օրյա պատերազմից հետո էականորեն թուլացած ու խոցված մեր երկիրը, որ շրջապատված է թշնամի երկրներով, որոնցից մեկը՝ Ադրբեջանը, արդեն այսօր ՀՀ-ի տարածքը մի քանի կետում անեքսիայի է ենթարկել, պետք է կարողանա հասկանալ՝ ո՞վ է իր իրական դաշնակիցը, ով՝ գործընկերը, ով՝ թաքնված հակառակորդը։

Եվ այդ օրակարգը քաղաքացուն պիտի ներկայացնեն ընտրությունների արդյունքում իշխանություն ստանալու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը. օրինակ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այսօր, առավել քան երբևէ, վճռորոշ նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների կայուն և դինամիկ զարգացումը: Ձևավորման սկզբնական փուլից առ այսօր «Բարգավաճ Հայաստանը» գտնում է, որ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի ներկայությունը մեր երկրում պետք է հասնի առավելագույն մակարդակի: Հատկապես մեր հայրենիքի համար հետպատերազմական այսօրինակ ծանր ժամանակաշրջանում նշված գործընթացը կարևորագույն առաջնահերթություն է:

Այս համատեքստում անհրաժեշտ է Ռուսաստանի հետ նոր ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը: ՀՀ-ն Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ և բազմակողմ հարաբերությունների շրջանակում պետք է վարի իր ռազմավարական դաշնակցի համար վստահելի քաղաքականություն, որը հիմնվում է առկա հետևյալ իրողությունների վրա: Նախ՝ պաշտպանական ոլորտում հայ-ռուսական փոխգործակցություն, որն ուղղված է երկու պետությունների անվտանգության և Հարավային Կովկասում կայունության ապահովմանը: Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը այդ փոխգործակցության արտացոլումն է ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմատեխնիկական առումով։

Ռուսական ռազմաբազան է այսօր փաստացիորեն ապահովում ՀՀ-ի անվտանգությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի ուղղությամբ՝ այդ թվում՝ Սյունիքում իրավիճակի սրման ռիսկերը կառավարելու մասով։ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր անդամ է, որը ՀՀ-ի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչներից մեկն է։ ՀՀ-ն ռուսական «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերի՝ աշխարհում առաջին և, ըստ տեղեկատվության, դեռևս պաշտոնապես հաստատված միակ ներկրողն է, ինչպես նաև Հայաստանն ունի ռուսական «Սու-30 ՍՄ» կործանիչներ, «ՏՈՐ-Մ2 ԿՄ» և «Օսա-ԱԿ» զենիթահրթիռային և Ս-300 ՀՕՊ համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ «Սմերչ» համակարգեր և այլն։ Ըստ Ռազմական ծախսերի և խաղաղության ապահովման «Sipri»-ի 2020 թ.-ի հրապարակած զեկույցի, 2015-19 թթ. Հայաստանը զենքի ներմուծումն իրականացրել է գրեթե միայն Ռուսաստանից։ Անկախությունից ի վեր Ռուսաստանը եղել է Հայաստանում ամենախոշոր ներդրողը։

Ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը ՀՀում 2018 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 5,2 մլդ դոլար, որից ուղղակի ներդրումները՝ 3,9 մլդ։ Այս ցուցանիշով ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսության մեջ ներգրավված օտարերկրյա կապիտալում առաջին տեղում է։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում գործող ռուսական կապիտալով ընկերությունների թիվը հասնում է 1400-ի։ ՀՀ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է. այն մեր պետության համար ապրանքների և ծառայությունների իրացման կարևորագույն շուկա է։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի աշխատանքային միգրանտների հարցը։ Հայաստանից աշխատանքային միգրանտների 85%-ը գործունեություն է ծավալում ԵԱՏՄ երկրներում, որոնց մեծամասնությունը՝ ՌԴ-ում։ Վերջիններիս կողմից ամեն տարի դեպի Հայաստան կատարվող դրամական փոխանցումները կազմում են 1,2մլդ դոլար, ինչը կազմում է ՀՀ ՀՆԱ-ի 12-15 % (մինչև 2020 թ. համավարակի տվյալներ)։ Ռուսաստանում է գտնվում ամենամեծ հայ համայնքը:

ՌԴ-ում 2010 թ.-ին անցկացված մարդահամարի տվյալներով, այդ երկրում բնակվում է ավելի քան 1 մլն 182 հազար հայ: Փորձագիտական գնահատականներով, Ռուսաստանում հայ համայնքի թիվը ներկայումս գերազանցում է 2,5 միլիոնը։ Նշյալ իրողությունները ոչ միայն փաստում են, թե ՌԴ-ն ինչ որակի ու խորության կարևորություն ունի ՀՀ անվտանգության ու զարգացման օրակարգում, այլև արձանագրում, որ այդ հարաբերությունները զարգացման ու ամրապնդման մեծ ներուժ ունեն։ Իսկ դա նշանակում է, որ առաջիկա ընտրություններին վստահության մանդատ ստանալու մրցապայքարում քաղաքական ուժերը իրենց ծրագրերում և ընտրական գործընթացներում պետք է առաջին հերթին հիմք ընդունեն ՀՀ ազգային շահերն ու նրա բնական դաշնակիցների հետ հարաբերություններում առկա իրողությունները և միայն դրա հիմքով առաջարկներ անեն ընտրողներին։ Արկածախնդրությունը անվտանգության ու արտաքին քաղաքականության մեջ ճակատագրական է, ու հենց նման հավատամքի ու պրոֆեսիոնալ մոտեցման կրող է մասնավորաբար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում