Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ» Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» Բռնաճնշումները՝ մերձեցման առիթ. ԵՄ-ի ու Հայաստանի հարաբերությունների «նոր մակարդակը». «Փաստ» IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ» Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»
Ամենահզոր բույսը ուղեղի շրջանառության, սրտի, արյան անոթների, մակերիկամների, հոդերի, մաշկի, մազերի համարՀակատարիքային և հոդերի պահպանման միջոց. մանր կարմիր լոբու օգուտներն ու վնասներըԵրբեք մի կոչեք ձեր երեխաներին այսպես. 11 ամենաանհաջող անուններըՀաստ աղիքի քաղցկեղի 9 նախազգուշացնող նշան«Առանց քեզ ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը». Ձախ Հարութը շնորհավորել է սիրելիի ծննդյան տարեդարձըՀասմիկ Կարապետյանի 48-ամյակի ֆոտոշարքըԳր․ Լուսավորիչ փողոցից դեպի ձախ շրջադարձը արգելվել է․ ՀարությունյանՎարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները. Արման ԹաթոյանՕդեսայում ռուսական դեսանտ չի եղել և չի լինի․ ԶելենսկիՄի քանի նիստ հետո դուք բերելու եք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք․ ԴանիելյանՈրոնք են սիրտը հիվանդություններից պաշտպանող մթերքներըԵրևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի տարածքում խոցվել է 91 ԱԹՍ. ՌԴ ՊՆ (տեսանյութ)Թրամփը կարող է հուլիսի 7-ին հայտարարել Գազայում հրադադարի մասին․ NationalԱշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ ՍուրենյանԲագրատ Սրբազանի հետ որոշել ենք հայցեր ներկայացնել․ փաստաբանՊատկերացնում եմ՝ որքան եք հիշել մեզ խցանումների մեջ, ուզում եմ խնդրել ձեր ներողամտությունը. ԱվինյանՈւկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի 90 օրով․ Ռադայի պատգամավորԲագրատ սրբազանը ոչ մի աhաբեկչական խմբավորում չի ստեղծել, hետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս
Հասարակություն

Ոստիկանությունը փնտրում է Փաշինյանի նկարի ներքո վիրավորանք գրած անձնավորությանը

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, սեպտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանությունից ստացվել է գրություն, որ Հրանտ Ա.-ն  Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Հ. Ավետիսյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատել են, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

168.am-ի փոխանցմամբ, վիրավորանք պարունակող գրառումը կատարվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո, և քանի որ արդեն ուժի մեջ են մտել ՀՀ Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի փոփոխությունները, հայրենի իրավապահները սկսել են կիրառել այն:

Հոդված 137.1-ի դիսպոզիցիան ծանր վիրավորանքն է՝

1. Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը՝

1) կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով,

2) կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է միևնույն անձի նկատմամբ պարբերաբար` պատժվում է տուգանքով` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով: Սույն հոդվածում հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը։

(137.1-ին հոդվածը լրաց. 30.07.21 ՀՕ-323-Ն)

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրենքի ընդունմամբ շահագրգիռ ներկայիս իշխանությունները ժամանակին, երբ ընդդիմադիր էին, ամեն ինչ անում էին այն ապաքրեականացնելու համար, սակայն փաստորեն հիմա, երբ արդեն իրենք են իշխանության, օդ ու ջրի պես պետք էր վիրավորանքը կրկին քրեականացնել: Այնուամենայնիվ, երևի թե հասկանում են, որ իրենց վիրավորել ցանկացողների բանակն օրեցօր ավելանալու է՝ շնորհիվ իրենց, մեղմ ասած, ապաշնորհ կառավարման ու երկիրը կործանման եզրին հասցնելու հանձնառության:

Այս օրենքի աբսուրդը կայանում է նրանում, որ միևնույն է, չեն կարողանալու կիրառությունը մասշտաբային դարձնել, որովհետև եթե մեկը դրսից հայհոյում է, ասենք, Նիկոլ Փաշինյանին կամ մեկ այլ իշխանավորի, նրան ոչինչ չի լինելու, իր հետևից չեն գնալու, 137.1 հոդվածն էլ, բնականաբար, նրա վրա չի տարածվելու:

Ի վերջո, ամեն բանով Ամերիկային կամ Եվրոպային ընդօրինակել փորձող ու շարունակ միջազգային փորձի մասին խոսող մեր իշխանությունները երևի թե հաստատ պիտի իմանան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ Ֆրանսիայի առաջնորդ Էմմանուիլ Մակրոնին վիրավորելու համար մարդիկ քրեական հետապնդման չեն ենթարկվում: