Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ Մայր Աթոռի վրա գրոհը սահմռկեցուցիչ էր. Արմեն Մանվելյան Վարչապետն անհա՞տ է, թե՞ կարգավիճակ ու ինստիտուտ. «Փաստ» Ինչո՞ւ են համաշխարհային հեղինակություն ունեցող տասնյակ բացառիկ երաժիշտներ այցելում Կապան. «Փաստ» Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում». «Փաստ» Բռնաճնշումները՝ մերձեցման առիթ. ԵՄ-ի ու Հայաստանի հարաբերությունների «նոր մակարդակը». «Փաստ» IDBank-ը Հոմպլեքս Մոլում է․ նոր մասնաճյուղի բացումը Եթե այլընտրանք եք փնտրում. Payoneer-ը միշտ հասանելի է Converse Mobile-ում «Փաշինյանն ունի ուղիղ հրահանգ՝ ոչնչացնել ամբողջ հայկականը, մեր ինքնությունը, արմատները»․ «Փաստ» Վտանգավոր աղմուկ-աղաղակ՝ նեղ քաղաքական շահերի սպասարկման ճանապարհին․ «Փաստ» «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ ենՔՊ-ում չեն ցանկացել «կողմ» քվեարկել դատախազի միջնորդությանը Արծվիկ Մինասյանի վերաբերյալ. «Ժողովուրդ»Ամենահզոր բույսը ուղեղի շրջանառության, սրտի, արյան անոթների, մակերիկամների, հոդերի, մաշկի, մազերի համարՀակատարիքային և հոդերի պահպանման միջոց. մանր կարմիր լոբու օգուտներն ու վնասներըԵրբեք մի կոչեք ձեր երեխաներին այսպես. 11 ամենաանհաջող անուններըՀաստ աղիքի քաղցկեղի 9 նախազգուշացնող նշան«Առանց քեզ ես ուղղակի չեմ պատկերացնում իմ կյանքը». Ձախ Հարութը շնորհավորել է սիրելիի ծննդյան տարեդարձըՀասմիկ Կարապետյանի 48-ամյակի ֆոտոշարքըԳր․ Լուսավորիչ փողոցից դեպի ձախ շրջադարձը արգելվել է․ ՀարությունյանՎարչապետի պաշտոն զբաղեցնող ՔՊ կուսակցության ղեկավարի հետ ամեն ինչ պարզ է. նա, հանուն իր իշխանության, դուրս է գալիս իր լիազորությունների սահմաններից, ապօրինաբար միջամտում է կամ յուրացնում իրավապահ մարմինների լիազորությունները. Արման ԹաթոյանՕդեսայում ռուսական դեսանտ չի եղել և չի լինի․ ԶելենսկիՄի քանի նիստ հետո դուք բերելու եք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք․ ԴանիելյանՈրոնք են սիրտը հիվանդություններից պաշտպանող մթերքներըԵրևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի տարածքում խոցվել է 91 ԱԹՍ. ՌԴ ՊՆ (տեսանյութ)Թրամփը կարող է հուլիսի 7-ին հայտարարել Գազայում հրադադարի մասին․ NationalԱշխարհահռչակ արտիստներն ու երիտասարդ երաժիշտները մեկ բեմում. մեկնարկեց Kapan Fest 2025–ը Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ ՍուրենյանԲագրատ Սրբազանի հետ որոշել ենք հայցեր ներկայացնել․ փաստաբանՊատկերացնում եմ՝ որքան եք հիշել մեզ խցանումների մեջ, ուզում եմ խնդրել ձեր ներողամտությունը. Ավինյան
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովակիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պարոն Կորչոկի այցը Հայաստան և կարևորել  Սլովակիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը։ Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում։

Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը և շեշտել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման բարեփոխումներին ցուցաբերվող օժանդակության կարևորությունը:

Սլովակիայի ԱԳ նախարարը նշել է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացման հարցում իր երկրի կառավարության շահագրգռվածությունը, մասնավորապես, Իվան Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը, նաև փոխանցել Սլովակիայի ղեկավարության բարեկամական ուղերձները հայ ժողովրդին ու Հայաստանի վարչապետին։ Պարոն Կորչոկը հայտնել է՝ տպավորված է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով ու շեշտել՝ չնայած համավարակի ու պատերազմի հետևանքներին, Հայաստանը բռնել է զարգացման ուղի։

Պարոն Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը և կարևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ: