Օպտիմալացում՝ առանց աշխատակազմերի հետ քննարկման. ևս երկու պոլիկլինիկաներ փակման վտանգի առաջ են

Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է Թիվ 1 պոլիկլինիկան (Լեոյի փողոց) և Արաբկիրի մանկական պոլկլինիկան միացնել համապասխանաբար Թիվ 4 և Թիվ 11 պոլիկլինիկաներին: 

Թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի ժպ Նունե Դավթյանի խոսքով՝ իրենց դեռ պաշտոնապես ոչ ոք ոչինչ չի ասել.

«Մենք ընդամենը ունենք օդի մեջ պտտվող խոսակցություններ, իսկ օֆիցյալ ոչ մի ինֆորմացիա, ծանուցում դեռ չունենք: Մեր կոլեկտիվն այս լուրին տեղեկացել է Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան գրառումից»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դավթյանը:

Դիտարկմանը, թե մենք տեղեկատվություն ունենք, որ քաղաքապետարանից եկել են, շենքը նկարել, ասել, որ շենքային պայմանները չեն բավարարում, և այդ հիմքով են պատրաստվում փակել պոլիկլինիկան, Դավթյանն արձագանքեց.

«Մեր շենքը չեն նկարել, ամեն դեպքում` մեր աշխատողներից ոչ մեկը նման բան ոչ նկատել է, ոչ էլ տեղյակ է: Առանց թույլտվության նկարել չէին կարող, իսկ մեզ ոչ ոք չի մոտեցել, նկարահանման համար թույլտվություն չի վերցրել: Դրսից նկարահանելու մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև տեղյակ չեմ:

Մեր պոլիկլինիկան վերանորոգվել է 2016 թվականին՝ բարերարների կողմից: Կարծում եմ՝ պայմանները ներում են հիվանդներ սպասարկելու, որակի մասին չեմ խոսում, որովհետև թե՛ մեր բուժսպասարկման, թե բժիշկների մասնագիտական որակները բավականին բարձր են մեզ մոտ: Պոլիկլինիկան ունի ավելի քան 40 տարվա աշխատանքային պրակտիկա, ներկայումս մենք ունենք 87 աշխատակից և շուրջ 13 հազար շահառու»:

Երևանի քաղաքապետարան առողջապահության վարչությունից մեզ տեղեկացրեցին, որ դեռ ոչ մի հստակ չէ, քաղաքապետի որոշում դեռ չկա, և որևէ մեկը չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել:

Չնայած դեռ ոչ մի բան հստակ չէ, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ կայացած ավագանու նիստում առողջապահության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագիծը դրական եզրակացություն է ստացել՝ 6 կողմ, 1 դեմ ձայներով:

Նյութի շարունակությունը՝ այստեղ

«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում
website by Sargssyan