Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը
ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ» Փաշինյանը մերժել է Ռուբեն Վարդանյանի հարցով Թրամփի առաջարկը․ «Հրապարակ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ» Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ» «Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ» ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ» Փաշինյանին կանչել են բացատրության. «Հրապարակ»France 24-ը փաստերով հերքել է կեղծ լուրը, թե իբր Ֆրանսիան միջուկային թափոններ է տեղափոխել ՀայաստանՎաղը երեկոյան ժամերից Սև ծովը մեզ կզովացնի․ Գագիկ ՍուրենյանՄեկնարկում է առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերի ձեռքբերման քվեարկությունըԱրցախցիներից 200-250 հազար դրամ են պահանջում՝ ծննդյան վկայականը վերականգնելու համար. ահազանգՆոր խստացումներ Ռուսաստան մուտք գործելուց առաջ միգրանտների համարԳետազատ բնակավայրում ինչպես է մոլորվել 4-ամյա երեխան. դեպքի մասին մանրամասներ է հայտնել ՆԳՆ խոսնակըՄինչև բնակության հարց չլուծվի, աջակցությունը պետք է լինի, երկու ամսով ավելացրին, նորից պետք է գանք այստեղ կանգնե՞նք, սա խեղկատակություն չէ՞. Գեղամ ՍտեփանյանԿեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրվարույթն ուղարկվել է դատարանՄալթայի պատճառով ԵՄ-ն չի կարողանում համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջ․ PoliticoՈ՞ւմ է իր հետ Ռոմանոս Պետրոսյանը տանելու ՀԷՑ.MediaHubԳլենդելում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու ու ընդդեմ ապօրինի բռնաճնշումներիԱվելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումը (տեսանյութ)ftNFT ֆիջիթալ սփեյսում մեկնարկել է Summertime ցուցահանդեսը
Հասարակություն

6 դիրք hետ է անցել մեր տնօրինման տակ. Անդրանիկ Քոչարյան

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ

Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ հրավիրված հրատապ նիստին:

«Միջազգային հարթակներում այս արձագանքներն ուղղակի կապված են մեր ԶՈՒ-ի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ: Եթե մենք չկռվեինք այնպես, ինչպես կռվել ենք, այսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի օկուպացրած 10 քառ կմ տարածքին և դրանց ռազմավարական նշանակության վերաբերյալ հարցին՝ Քոչարյանն ասաց. «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է: Շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»:

Նա կարևորեց հիմա հրադադարի ռեժիմը պահելը, որպեսզի հայկական կողմի ուժերը վերադասավորման փուլ անցնեն, կորուստները վերականգնվեն, ռեզերվները լիարժեք անցնեն պատրաստման փուլ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ, անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստին, ընդգծեց, որ հնչել են հասցեական, իրավիճակի իրական գնահատականներ, ինչը ողջունելի համարեց: Պատգամավորը սա համարում է դիվանագիտական աշխատանքի արդյունք:

«Եվ մենք հույս ունենք, որ միջազգային հանրության ճնշման ներքո ագրեսորը կդադարեցնի իր գործողությունները»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի հայտարարությունները հիմք են լինելու մեր հետագա դիվանագիտական աշխատանքների և միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա մեծացնելու համար: