Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
Գիտնականները գտել են արևային մարտկոցները շրջակա միջավայրի համար անվտանգ դարձնելու միջոց «Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան ՀակոբյանՀրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարել
Հասարակություն

Աղքատությունը մեր երկրում խորանում է․ սոցիալական ապահովության ոլորտում կառավարումը ձախողվել է․ մասնագետ

Միասնական սոցիալական ծառայության Գյումրու տարածքային կենտրոնի նախկին տնօրեն, Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյանի հետ Aravot.am-ը զրուցել է վերջին տարիներին Հայաստանում աղքատության ցուցանիշների բարձրացման, ծայրահեղ աղքատների թվի ավելացման պատճառների մասին։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս կառավարության նիստում խոսեց աղքատության ցուցանիշների մասին՝ հայտարարելով, որ 2021 թվականին աղքատությունը հասել է 26․5 տոկոսի։ Եթե վերլուծում ենք վերջին 4 տարիների աղքատության ցուցանիշը, ապա տեսնում ենք, որ ամենաբարձր ցուցանիշները վերջին 3 տարիներին են եղել։ Ինչի՞ մասին է խոսում այս վիճակագրությունը։

-Այո՛, ցավոք սրտի, մեր երկրում վերջին տարիներին աղքատության ցուցանիշը պրոգրեսիա է ապրում։ Համեմատենք վերջին 4 տարիների վիճակագրությունը՝ 2018՝ 23,5%, 2019՝ 26,4%, 2020՝ 27,0%, 2021՝ 26,5%։ Վերջին տվյալով ստացվում է՝ մեր բնակչության համարյա 27 տոկոսն աղքատ է, իսկ դա նշանակում է, որ 100-ից 27-ը մեզանում աղքատ է, ինչը աննախադեպ ցուցանիշ է, և պետք է անհանգստացնի մեզ բոլորիս, բայց առաջին հերթին երկրի կառավարմամբ զբաղվողներին։

Աղքատության պատկերը վերջին տարիներին, հակառակ ամբիոններից հայտարարվող տնտեսական հաջողությունների, նոր աշխատատեղերի բացման մասին հայտարարություններին, այդպես էլ մեր երկրում դեպի դրականը չփոխվեց։ Հակառակը, խնդիրը խորացավ, և դա խոսում է այն մասին, որ այս ոլորտում կառավարումը ձախողվել է։ Իսկ պետությունը պետք է պատասխանատվություն ունենա սոցիալապես խոցելի վիճակում գտնվողների նկատմամբ իր վարած քաղաքականությամբ, այլ ոչ թե միայն ամբոխահաճո հայտարարություններ անելով։

Աղքատությունը վերացնելուն կամ գոնե նվազեցնելուն պետք է ուղղված լինի մեր տնտեսության զարգացման կառուցվածքը, պետք է ստեղծել պայմաններ այնպիսի տնտեսական ոլորտների զարգացման համար, որոնք հնարավորինս ներառում են հասարակության նաև սոցիալապես անապահովների խավը, սոցիալական ապահովության պետական ծրագրերը պետք է ունենան տրամաբանություն և շարունակականություն՝ հիմնված իրական կարիքների վերհանման և խորքային խնդիրների լուծման վրա։

Այս ամենին զուգահեռ պետությունը պետք է վարի հնարավորությունների ստեղծման քաղաքականություն․ պետք է ստեղծվեն պայմաններ բոլոր խավերի ու տարիքային խմբերի սոցիալական զբաղվածությունն ապահովելու, սոցիալապես անապահով խավերին կրթելու համար, նրանց հնարավորությունների զարգացման ծրագրերը պետք է շարունակական և հետևողական կերպով տարվեն։

-Աղքատության մասին ամենացածր ցուցանիշները գրանցվել են 2018 թվականին։ Այդ ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ձեր կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանն էր։ Որո՞նք են եղել բարեփոխումների շրջանակը, որոնք նաև բերել էին կամ կարող էին բերել մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը։

-Թվերն իսկապես փաստում են, որ 2018 թվականը իր ցուցանիշներով լավ իմաստով առանձնացել է։ Եվ դա նաև սոցիալական ապահովության ոլորտում այդ տարի արված բարեփոխումների շնորհիվ է։ Կարող ենք վստահ արձանագրել, որ մայրության պատրաստվող կանանց վերաբերող ծրագրերը բավականին դրական են ազդել մեր հասարակության վրա՝ և՛ սոցիալական խնդիրների լուծման, և՛ հնարավորությունների ստեղծման իմաստով։

Տիկին Թանդիլյանի օրոք է, որ կառավարությունն ընդունել է, այսպես ասած, «դայակի ծրագիրը», որով պետությունը մինչև 50 %-ով փոխհատուցում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի վճարը։ Ասեմ, որ նշված ծրագիրը ամենապահանջված և բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերից է եղել։ Ասում եմ՝ «եղել է», քանի որ 2022 թվականից պետությունը նշված ծրագիրը և մի շարք այլ ծրագրեր, որոնք իրականացվել և ուղղված են եղել են գործազրկությունը կանխելուն՝ այսինքն` աղքատությունը մեղմելուն և ապացուցել են իրենց արդյունավետությունը, այլևս չեն իրականացվում։

Դեմոգրաֆիական՝ ծնելիության բարձրացման և ինչու չէ նաև սոցիալական խնդիր լուծեց նրա կողմից իրականացված ևս մեկ բարեփոխում․ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազարից եռապատկվեց, դարձավ 150 հազար դրամ։ Պետք է ընդունենք, որ նրա կողմից առաջ քաշվող սոցիալական ապահովության ծրագրերը խորքային հարցեր էին լուծում, հիմված էին վերլուծության վրա և իրական արդյունքների էին միտված։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը հենց Թանդիլյանի նախաձեռնությամբ 60%-ով աճեց՝ 16 հազար դրամից դառնալով 25 հազար 500 դրամ: Սա ուղղված էր նրան, որ կենսաթոշակը պարենային նվազագույն զամբյուղի ստորին շեմից ցածր չլիներ և ըստ այդմ, ծայրահեղ աղքատ թոշակառու չլիներ։

Մանե Թանդիլյանը, որպես սոցիալական հարցերի նախարար, իսկապես շատ կարճ ժամանակահատվածում՝ 6 ամսում, նպաստեց ոլորտում փոփոխությունների իրականացմանը, մեր քաղաքացու բարեկեցության, սոցիալական ապահովության մեխանիզմների ձեւավորմանը, և եթե նրա պաշտոնավարումից հետո էլ բարեփոխումների ոգին շարունակական լիներ, աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։ Բարեփոխումների ոգին շարունակական չէ, և կբերեմ միայն մեկ օրինակ, որ ավելի պատկերավոր լինի։

2022թ-ի սեպտեմբերից կառավարության որոշմամբ՝ կենսաթոշակի հիմնական չափը 3000 դրամ բարձրացնելու արդյունքում (18000 դրամը դարձավ 21000 դրամ) Հայաստանի Հանրապետությունում հազարավոր նպաստառու ընտանիքներ զրկվեցին նպաստ ստանալու իրավունքից, որը նվազագույնը կազմում է 18 000 դրամ։ Այսինքն՝ ստացվում է, որ պետությունը 3000 դրամ կենսաթոշակի գումարը ավելացնելով՝ անվանենք բարեփոխում, զրկում է առավել խոցելի խմբին, այն է՝ նպաստառուներին իրենց նպաստից, որը յուրաքանչյուրի դեպքում տարբեր է՝ սկսած 18 000 դրամից (սոցիալական նպաստի դեպքում) և կարող է հասնել մինչև 90 000 և ավելի դրամի (ընտանեկան նպաստի դեպքում)։

Այս պարագայում պետք է նկատի ունենալ, որ աղքատությունը բազմազան և փոխկապակցված պատճառների արդյունք է, և կենսաթոշակի բարձրացումը որպես բարեփոխում կարելի էր իրականացնել նախապես վերլուծելով, հաշվարկելով և նկատի ունենալով որոշակի բացառություններ, որի արդյունքում հազարավոր նպաստառուներ չէին զրկվի իրենց գումարներից։ Արդյունքում կենսաթոշակի բարձրացումը լիարժեք կծառայեր իր նպատակին և ինչպես նշել եմ վերևում՝ աղքատության այսպիսի պատկեր մենք պարզապես չէինք ունենա։  

-Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» իր նախընտրական ծրագրում գրել էր, որ մինչեւ 2023 թվականը աղքատությունը իջեցնելու են առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով: 2021 թվականին ծայրահեղ աղքատների թիվը վերջին 4 տարիների համեմատ եղել է ամենաբարձրը՝ 1․5 տոկոս։ Ստացվում է, որ ՔՊ-ն այս խոստումը կատարելու հարցում էլ է ձախողում․․․

-Չնայած իշխող ուժի խոստումներին՝ ծայրահեղ աղքատության նիշն էլ տարեցտարի բարձրանում է։ 2021 թվականին ծայրահեղ աղքատության մակարդակը 0,7 տոկոսից հասել է 1,5 տոկոսի, այսինքն՝ կրկնապատկվել է։ Իսկ ծայրահեղ աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից՝ 1.5 տոկոս, ամսական 26.500 դրամ սպառում: Իսկ դա նշանակում է, որ մեր բնակչության 1․5 տոկոսը, հազարավոր մարդիկ պարզապես հացի գումար չունեն, սոված են մնում։

Իմ կարծիքով՝ խիստ անհավանական է, որ մեկ տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը մեր բնակչության կենսամակարդակը այսօրվա քաղաքականությամբ հնարավոր լինի բարձրացնել․ գնաճի դեմ պայքարի ու սոցիալական ապահովման ոչ արդյունավետ միջոցների կիրառումը նորից մեզ կանգնեցնելու է նույն խնդիրների առջև։