Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
«Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանԵրեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի»Նիկոլիզմը ժամանակավոր ու անցողիկ է, բայց Եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի. Տեր ՎրթանեսՍամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնումՎրաստանի պաշտոնակցի հետ հանդիպմանը Ժաննա Անդրեասյանը կարևորել է ծրագրերի ընդլայնման հնարավորությունըԱյնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանԿյանքից հեռացել է ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի վերջին անդամ Վադիմ Մեդվեդևը«Զվարթնոց»-ում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողԳնդապետ Մախսուդյանի կալանավորումը կանխատեսելի էր․ Փաշինյանը տարբեր ձևերով փորձում էր խաղից հանելԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժած«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեց․ «Հրապարակ»Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցները Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԱրցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամՀայաստանի մի քանի հուշարձաններ ներառվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում. ԿԳՄՍ նախարարԱյն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. Չալաբյան«Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին Ստեղծվել է վիրուսները ոչնչացնող նոր նյութՄ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ
Հասարակություն

Արթիկի հնագույն վանքն արդեն տեղեկատվական վահանակ ունի

Շիրակի մարզում գտնվող Լմբատավանքի պատմությանն այցելուներն այսուհետև ոչ թե հարցուփորձով, այլ եռալեզու ինֆորմացիոն վահանակից կտեղեկանան։ Այն տեղադրվել է Հայոց պետականության խորհրդանշային օրը՝ մայիսի 28-ին, որն այս տարի համընկել էր քրիստոնեական Հոգեգալստյան տոնի հետ։

Լմբատավանքը, որը կառուցվել է VI-VII դդ., ի սկզբանե եղել է վանական համալիր՝ բաղկացած 3 եկեղեցուց և վանականների կացարանից։ Ներկայումս պահպանվել է միայն Ս․ Ստեփանոս Նախավկա եկեղեցին։ Տեղացիներն այն անվանում են նաև «Կարմիր վանք», քանի որ կառուցվել է տեղի տուֆի սրբատաշ մեծադիր քարերով: Լմբատավանքը հայտնի է ինքնատիպ որմնանկարներով, որոնք ստեղծված են գծային գրաֆիկայի ոճով, սակայն աչքի են ընկնում իրենց գունեղությամբ։

«Մեր համայնքի համար վանքը ոչ միայն հոգևոր, այլև պատմամշակութային արժեք ունի, հետևաբար կարևոր է, որ յուրաքանչյուր այցելու ծանոթանա եկեղեցու պատմությանը։ Ես, իհարկե, մեծագույն սիրով ներկայացնում եմ այն, բայց ուրախ եմ, որ այսուհետև աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հավատացյալներն իրենց համար հնարավորինս մատչելի տեղեկատվություն կստանան  վահանակից»,- ասում է Լմբատավանքի վանահայր Տեր Վիգեն քահանա Ղազարյանը։

Տեղեկատվական վահանակը Shtigen Group-ի նվերն է եկեղեցուն։ Ընկերության աշխատաթիմը բազմաթիվ ուխտավորների հետ մայիսի 28-ին վաղ առավոտից վանքի տարածքում էր։ 

Ընկերության Արթիկի տարածաշրջանի պատասխանատու Վահրամ Տեր-Կարապետյանն անձամբ է հետևել, որ վահանակը հավուր պատշաճի տեղադրվի։

«Այս վահանակը նաև զբոսաշրջային ընկերությունների համար լավ խթան է՝ իրենց ենթուղիներում Լմբատավանքը ներառելու և տարածաշրջանը զարգացնելու համար»,-ասում է Վահրամ Տեր-Կարապետյանը՝ ընդգծելով կորպորատիվ ազգային պատասխանատվությունից բխող նախագծերի կարևորությունը:

Հ.Գ. Եկեղեցին էլեկտրաէներգիա է ստանում արևից։ Արևային կայանը տեղադրվել է այնպիսի հատվածում, որ չխաթարվի վանքի տեսքն ու համայնապատկերը։ Ի դեպ, ուխտավորներին մատուցվող սուրճը պատրաստվում էր մեկ այլ արևային սարքով՝ արևային գեներատորով տաքացված ջրով։