Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մ-1 ճանապարհի Երևան-Գյումրի հատվածից երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ» Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին Արվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրա Ռուս–ադրբեջանական հարաբերությունների փլուզման ֆոնին՝ Արշակ Կարապետյանի դիպուկ վերլուծությունը՝ Հայաստանի ապագայի մասին «Փաշինյանը զիջում է ամեն ինչ՝ իր աթոռը պահելու համար». Արշակ Կարապետյան «Ուժի հերթական ցուցադրությունն է, իշխանությունն ուղիղ ճակատամարտի մեջ է մտել ժողովրդի հետ, հաղթողը մեկն է լինելու՝ կա՛մ իշխանությունը, կա՛մ հայ ժողովուրդը». «Փաստ» Խոզնավարի ուղղությամբ կրակոցների կայուն ինտենսիվություն է գրանցվել. Ադրբեջանը շարունակում է լարվածություն պահպանելու մարտավարությունը. «Փաստ» Ժամանակը քիչ է. ի՞նչ վտանգներ են հնարավոր առաջիկայում. «Փաստ» ԱԱԾ-ն Փաշինյանի իշխանության պահպանման գործի՞ք․ Վանեցյանի կոշտ գնահատականը Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Դուբայում՝ ԱՄՆ քավորությամբ
«Տարածաշրջանը վերածվելու է պատերազմի դաշտի». Արշակ Կարապետյան Կյանքի որակը բարելավելու ճանապարհը սկսվում է մշակույթից. երաժշտական տոն Կապանում Ձեր քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաներն արդարացնելը հասկացանք, բա այս կնոջ դեպքում ինչո՞ւ չեք խոսում․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներինՍիրիան փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավորՄանվել Գրիգորյանի տան մոտ տեղադրված շլագբաումի համար իրենց ճղող ՔՊ-ականները բա հիմա ո՞ւր են. ՉախոյանՇղթայական վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ հիվանդանոց տեղափոխված հղի կնnջ կյանքին վտանգ չի սպшռնումԱնթույլատրելի ենք համարում ՄԻՊ հայտարարության բովանդակության շահարկումը, որտեղ գործընկեր փաստաբանի և այլ դերակատարների առնչությամբ ձևակերպումները ներկայացված են բավարար զգայունության և էթիկայի նորմերի պահպանմամբ․ հայտարարությունՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանաԿապանում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 1 վիրավորՌուսական ուժերը հարվածել են Լվովին, Չեռնովցիին, Լուցկին և Խարկովին. կան զոհերՍկանդալ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի շուրջ. նախարարությունը դիմել է իրավապահներինՎարորդները հատկապես պետք է զգույշ լինեն շոգ եղանակին․ բժիշկը զգուշացրել էՑանկացած մեկը, որը կգնի ՀԷՑ-ը, սակագների առնվազն կրկնակի բարձրացման պայման է դնելու․ ՀայաՔվեՌուբլին կտրուկ թանկացել է, դոլարը նվազելԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդուԱրցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ)ԵՊՀ ռեկտորը որոշել էր «չըփլախ ջանին կատու շալակել»․ Միհրան ՀակոբյանՀրազդանում կոտրել են «Ucom» ընկերության գրասենյակի դռան ապակին և գողություն կատարելԹրամփը չի առարկել, երբ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին. WSJ
Քաղաքականություն

Իշխանական ծխածածկույթի արտանետումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի գործող իշխանությունները ի սկզբանե զբաղված են եղել բացառապես հանրության աչքին «թոզ փչելով»: Բոլոր ոլորտներում: Ըստ այդմ, ոչ թե բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ են կատարել անվտանգության, արտաքին քաղաքականության և այլ ոլորտներում, այլ ընդամենը ծխածածկույթ են ստեղծել, որոնք նորանոր կորուստների ու պետության թուլացման պատճառ են դարձել ու դառնում։ Իշխանության գալուց հետո Փաշինյանը ցուցադրականորեն կործանիչներ, ՀՕՊ համակարգեր էր գնում՝ ցույց տալով, թե Հայաստանը լիովին պաշտպանված է, 80-ականների զենքերի էտապին վերջ են դնում։ Իսկ նրա թիմակիցները ներկայացնում էին, թե այս սպառազինությունների ձեռք բերումը մի աննախադեպ երևույթ է անկախ Հայաստանի պատմության մեջ։

Քաղաքացիներից շատերն էլ հավատում էին Փաշինյանի իշխանության հորինած առասպելներին։ Այդուհանդերձ, իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ այդ զենքերով ուղղակի չենք կարող հաջողության հասնել, մյուս կողմից էլ՝ օդը պաշտպանված չէ, քանի որ համապատասխան ՀՕՊ համակարգեր չունենք, իսկ կործանիչներն էլ գնվել են առանց հրթիռների։ Նույն կերպ էլ ողջ պատերազմի ընթացքում իշխանությունները քողարկում էին, որ ծանր պարտություն ենք կրում ու «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո քարոզչական նյութեր էին տարածում և մոլորեցնում հասարակությանը։ Իսկ պատերազմից երեք տարի անց ՀՀ իշխանությունները նոր ֆեյք օրակարգ ձևակերպեցին, թե Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակմանը չեն միջամտելու, քանի որ դրանով հարվածի տակ կդնեն ՀՀ ինքնիշխանությունը։ Ու սա այն դեպքում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքների որոշ մասն արդեն օկուպացված է ադրբեջանական զորքերի կողմից։ Չմիջամտելու և կրավորական կեցվածքի արդյունքում կորցրեցինք Արցախը, որն ամբողջովին հայաթափվեց։

Այդպիսով Փաշինյանի իշխանությունն Ադրբեջանին ազատ գործելու հնարավորություն տվեց։ Իշխանությունների մյուս կեղծ օրակարգն այն մասին է, թե Ռուսաստանը ընդունակ չէ իր ներկայությունն ապահովել տարածաշրջանում, ուստի և հեռանում է։ Ու այդ ֆոնին Փաշինյանն ու իր թիմը սկսել են բացահայտ հակառուսական քայլերի գնալ, ինչը կարող է լուրջ սպառնալիքներ ստեղծել Հայաստանի համար, քանի որ մեր երկիրը բազմաթիվ տնտեսական ու անվտանգային թելերով կապված է Ռուսաստանի հետ։ Ճիշտ է, Ռուսաստանը որոշակիորեն թուլացած է Ուկրաինայում ընթացող պատերազմի արդյունքում, սակայն դա չի նշանակում, որ այդ վիճակում էլ մնալու է ու հանդուրժելու է, որ իրեն Հարավային Կովկասից ամբողջությամբ դուրս մղեն։

Հաջորդ կեղծ թեման վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» կոչված նախագծին։ Եթե նման նախագիծը իրատեսական լիներ, հիմա արդեն իրականացման փուլում կլիներ։ Պարզ է, որ Ադրբեջանն ու Թուրքիան ՀՀ -ի վերահսկողության տակ գտնվող հաղորդակցության ուղի չեն ցանկանում, այլ նպատակ են դրել ունենալ լիովին իրենց վերահսկողության տակ գտնվող ճանապարհ և իրենց ենթակա և թուլացած Հայաստան։ Իսկ վերջին փիառ արշավի փուչիկն էլ վերաբերում է նրան, որ տարբեր երկրներից՝ մասնավորապես Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենքերի որոշ խմբաքանակներ են ձեռք բերում, ու մամուլում իշխանական փորձագիտական շրջանակներն այնքան են խոսում դրա մասին, որ կարող է նույնիսկ թյուր կարծիք ստեղծվել, թե մենք պաշտպանված ենք։ Իրականում ռազմական բալանսը տարածաշրջանում էականորեն խախտվել է, Ադրբեջանը տարիներ շարունակ միլիարդավոր դոլարներ է ծախսել ու ծախսում է սպառազինություններ ձեռք բերելու ուղղությամբ։

Ընդ որում, Ադրբեջանը ձեռք է բերում գերարդիական ու թանկ սպառազինություններ։ Իսկ մյուս կողմից էլ՝ պատերազմից հետո ահռելի քանակությամբ հայկական զինտեխնիկա մնաց Ադրբեջանին որպես ռազմավար։ Այնպես որ, հսկայական ժամանակ ու միջոցներ են պետք գոնե առկա իրավիճակն ինչ-որ կերպ փոխելու կամ տարածաշրջանում հավասարակշռությունը վերականգնելու ուղղությամբ շարժվելու համար։ Մի քանի զինատեսակի ձեռքբերումը դեռևս չի նշանակում, թե ՀՀ անվտանգային միջավայրը լուրջ փոփոխություն է կրում։

Մյուս կողմից էլ՝ իշխանական թևի ներկայացուցիչները մեծ աժիոտաժ են բարձրացնում արևմտյան պաշտոնյաների՝ Ադրբեջանին դատապարտող հայտարարությունների շուրջ, թե Արևմուտքից չեն թողնի, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի վրա նոր հարձակում ձեռնարկի, կսաստեն, պատժամիջոցներ կկիրառեն և այլն։ Բայց Արցախի վրա հարձակման օրինակը ցույց տվեց, որ երբ գալիս է արևմտյան պետությունների գործողությունների պահը, նրանք իրենց թողտվությամբ խրախուսում են Ադրբեջանի հանցագործությունները։ Իսկ լոկ դատապարտող հայտարարությունները այդպես էլ մնում են օդում կախված ու կանաչ լույս վառում Ադրբեջանի առաջ։ Դրա համար էլ ընթացքում ինչքան շատ էին հայտարարություններ հնչում Լաչինի միջանցքը բացելու մասին, Բաքուն այնքան մեծ ուժգնությամբ էր սեղմում Արցախի շրջափակումը։ Իսկ Արցախի հայաթափումից հետո Ալիևը զորահանդես է անցկացնում Ստեփանակերտում, սակայն Արևմուտքի մտքի ծայրով անգամ չի անցնում պատժամիջոցներ սահմանել Ալիևի բռնապետական ու հանցագործ ռեժիմի նկատմամբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում